Հայաստանը, բառի բուն իմաստով, այսօր խնդիր ունի ցատկելու սեփական գլխից վերև․ Իշխան Սաղաթելյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:16 18-06-2022
Ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակում իրականացնում է հանրահավաք, որի ընթացքում ելույթ ունեցավ նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Այսօր իմ գործընկերները ծրագրային ելույթներով ներկայացրին այն առաջնահերթությունները և անելիքները, որոնք անհրաժեշտ են ստեղծված վիճակից դուրս գալու համար: Ի՞նչ որակներ ունի այսօրվա իշխանությունը, և ինչպիսի՞ իշխանություն է պետք Հայաստանին։ Մեզ պետք է օրվա իշխանության կործանարար, ապազգային քաղաքականությանն այլընտրանք առաջարկող իշխանություն, որը տեր կկանգնի մեր հաղթանակներին, կվերցնի պատմական ու քաղաքական պատասխանատվություն, կօգտագործի հնի դրականը, կհամադրի փորձը և երիտասարդությունը, իրապես կառաջնորդվի արժանավորների իշխանություն ձևավորելու սկզբունքով, կառաջարկի ներկա վիճակից դուրս գալու հստակ լուծումներ,կհամախմբի ամբողջ ժողովրդի ներուժը և կգնա դրա իրականացման հետևից:

Մեզ պետք է պատասխանատու և ազնիվ իշխանություն, որը չի խաբի ու չի մոլորեցնի սեփական ժողովրդին: Ավելին ասեմ` Հայաստանը այնպիսի ներքին ու արտաքին բարդ մարտահրավերների հանգույցի առջև է, որ լինել պատասխանատու իշխանություն` դեռ քիչ է։ Լինել նաև պրոֆեսիոնալ ու գործի բանիմաց՝ էլի քիչ է։ Լինել ազնիվ ու հայրենասեր` կրկին քիչ է։ Հայաստանը, բառի բուն իմաստով, այսօր խնդիր ունի ցատկելու սեփական գլխից վերև։ Արտաքին ու ներքին խնդիրների քարտեզը դա է պարտադրում։ Արդյո՞ք Հայաստանն ունի հիմա նման իշխանություն։ Իհարկե՝ ոչ։ Ճիշտ հակառակը, մենք ունենք ապազգային իշխանություն։ Մենք ունենք դավաճան իշխանություն։ Եվ մենք ունենք ժողովրդի թիկունքում թշնամու հետ գաղտնի պայմանավորվածություններ ձեռք բերող իշխանություն։

Սիրելի՛ հայրենակիցներ, ընդամենը երկու օր առաջ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարեց, որ Նիկոլի հետ բանավոր պայմանավորվածություն ունի, որպեսզի վերջինս երբեք չբարձրացնի Արցախի կարգավիճակի խնդիրը։ Իհարկե, թշնամուն հավատալ չի կարելի։ Բայց նախընթաց դեպքերը դրա վառ ապացույցն են, երբ մեր բոլոր նախաձեռնությունները խորհրդարանում՝ ուղղված Արցախի պաշտպանությանը, տապալվում և մերժվում էին ՔՊ-ի կողմից՝ սկսած Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելուց, օկուպացված Շուշիում ստորագրված թուրք-ադրբեջանական հռչակագրի դեմ հայտարարությունից, վերջացրած հունիսի 3-ին տեղի ունենալիք ԱԺ արտահերթ նիստի տապալումով և երկու ընդդիմադիր խմբակցությունների հեղինակած՝ «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության մերժումով»,- ասաց Սաղաթելյանը:



Ամենից շատ դիտված

15:30 Սամվել Ալեքսանյանի ազգականի ՍՊԸ-ում ոտքը վնասած աշխատակցին տարել են «Աստղիկ» ԲԿ, ապա աշխատավարձից պահել են
17:02 Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն․ mediahub.am
15:15 Վարդան Ղուկասյանը կձերբակալվի՞․ «մեր Սարիկ»-ը սպառնում է
13:15 Նոր, հզոր զենք. փակում եք աչքերը, և էսկալացիա ու պատերազմ չեն լինում 
19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
12:27 Գոռգոռոցներ, լեզվակռիվ՝ Արցախի ներկայացուցչության դիմաց․ ինչ է կատարվում
12:52 Ավտոբուսի վարորդը ստիպողաբար իջեցրել է ուղևորին՝ կամաց վարելու կոչի համար. Արմենակ Դանիելյան
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է