copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 12:00 18-06-2022

Պոտենցիալ մեղադրյալից՝ երկրի թիվ 1 մեղադրող․ ում հանձնարարությունները կկատարի Վարդապետյանն այժմ

Մի քանի օր է՝ հանրային քննարկումների տիրույթում գլխավոր դատախազի ընտրությունն է, մասնավորապես՝ այդ պաշտոնի համար ՔՊ-ի «թեկնածուն» վարչապետի օգնական Աննա Վարդապետյանն է։ Նախ հստակեցնենք, որ Սահմանադրությամբ գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով վեց տարի ժամկետով։ Գլխավոր դատախազ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը:

Հիմա գործող դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը ավարտվում է սեպտեմբերին, դա նշանակում է, որ մինչ այդ խորհրդարանը պետք է դատախազ ընտրի։ Մի քանի օր է՝ մամուլում քննարկվում է Աննա Վարդապետյանի թեկնածությունը։ Ձեւական առումով նա, իհարկե, բավարարում է գլխավոր դատախազի թեկնածուին ներկայացվող պահանջներին, բայց կան բազմաթիվ «բայցեր»։ Գենդերային հավասարության համար պայքարողները հիմա ուրախությունից ցատկոտում են, որ կարեւորագույն պաշտոն կարող է տրվել կնոջ, բայց վաղ է ուրախանալ, սա այդքան էլ անմեղ պաշտոն չէ, այս պաշտոնում աշխատելու համար կամային ուժեղ հատկանիշներ են պետք։ Իհարկե, կանայք, իսկապես, կարող են փրկել այս աշխարհը, հատկապես՝ տղամարդկանց կողմից կործանվող Հայաստանը, բայց մեծ հարց է՝ Վարդապետյանի մասնագիտական եւ մարդկային որակները արդյո՞ք բավարարում են, թե՞ նա գործուղվում է որպես լավ կատարող, ինչպես օգնականների հաստիքի դեպքում է նշվում՝ «ղեկավարի հանձնարարությունները կատարող»։

Երկրորդ ոչ պակաս կարեւոր խնդիրը․ գլխավոր դատախազ են ցանկանում ընտրել մեկին, ով կես օր անգամ չի աշխատել այդ հիմնարկում, չի պատկերացնում ուժային կառույցում աշխատանքի առանձնահատկությունները: Երրորդ, ըստ իս՝ ամենակարեւոր խնդիրն այն է, որ Աննա Վարդապետյանը չի կարող լինել անկախ, անաչառ, պաշտպանել պետական շահերը, հարուցել քրեական հետապնդում իշխանական գործչի հետ, բողոքարկել իշխանական գործչին չկալանավորելու որոշումը, դիմել խորհրդարան՝ իշխանական այս կամ այն պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար, այսինքն՝ ըստ էության՝ իրականացնել իր բոլոր լիազորությունները ոչ միայն ընդդիմադիր, անցանկալի անձանց նկատմամբ, այլև իշխանական գործիչների։

Սա թերեւս ամենակարեւորն է եւ ամենամտահոգիչը, հատկապես որ մենք Աննա Վարդապետյանի մասնակցությամբ տխուր միջադեպի ենք ականատես եղել, թե ինչպես է նա խմբագրում Ռուբեն Հայրապետյանին եւ նրա որդուն մեղադրյալ ներգրավելու որոշումը։ Պարզ է, չէ՞, թե ինչ «սկզբունքայնությամբ եւ անաչառությամբ» է Վարդապետյանը աշխատելու իբրեւ գլխավոր դատախազ։ Հիմա այն, որ Վարդապետյանը կընտրվի գլխավոր դատախազ, կասկածից վեր է։ Նրա ընտրության համար ընդամենը 65 ձայն է պետք, ինչը ՔՊ-ն կապահովի։ Բայց հետաքրքիր է պարզել նաեւ ընդդիմության դիրքորոշումը՝ հանդիպելո՞ւ են դատախազի թեկնածուի հետ, գուցե փորձեն իրենք թեկնածու առաջադրել իրավասու հանձնաժողովում, այս պարագայում՝ պետաիրավականում, գուցե ընտրությանը ներկայանան եւ փչացնեն Վարդապետյանի տոնը, այս ամենը եւս լակմուսի թուղթ է։

Ի դեպ, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը լավ սերտել է դեմագոգիայի արվեստը, բայց մի քիչ գիտելիք ունենալը չի խանգարի։ Նա պաշտոնապես հայտարարել է․ ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Աննա Վարդապետյանի թեկնածությունը»։ Պետք է հիասթափեցնենք ԼՀԿ ղեկավարի նախկին սանիկին, գոնե պաշտոնապես դատախազի թեկնածուին առաջադրում է իրավասու հանձնաժողովը, ոչ թե խմբակցությունը, այլ հարց է, որ իրականում մեզանում ամեն ինչ որոշում է Նիկոլ Փաշինյանը, իսկ գոյություն չունեցող ՔՊ-ին մնում է կոճակ սեղմել։

ՔՊ-ն կարիք ունի նաեւ ավելի «զիլ կրուտիտ» մտածելու Վարդապետյանի՝ քննիչին ցուցումներ տալու ապօրինի գործողության մասին։ Կոնջորյանի անգիր արած միտքը, թե «պաշտոնյաները իրավասու են կատարել այնպիսի գործողությունները, որոնց համար լիազորված են օրենքով», առ ոչինչ է։ Իսկ ո՞ր օրենքով է սահմանված վարչապետի օգնականի՝ քննիչին ցուցումներ տալու գործողությունը․ եթե դա եղել է ղեկավարի շարքային հանձնարարություններից մեկը, ապա վստահաբար քննությանը միջամտելու գործով նաեւ Փաշինյանը պետք է հարցաքննվի։ Այսինքն՝ իշխանափոխության դեպքում մեր ապագա դատախազը՝ երկրի թիվ մեկ մեղադրողը, եւ նրան առաջադրող քաղաքական թիմի ղեկավարը մեծ պոտենցիալ ունեն դառնալու շարքային մեղադրյալներ։

Ամենից շատ դիտված

00:10 Առեղծվածային դեպք՝ Նորատուսի գերեզմաններում. պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ. shamshyan.com
14:57 Ինչո՞ւ եք խոժոռվել, չգիտե՞ք, որ Արցախը Հայաստան է. քաղաքացին՝ Աննա Հակոբյանին
13:54 Աննա Հակոբյանին ստորացնում են անմար կրակի մոտ
08:42 Հարյուրավոր ոստիկաններ ու ավտոբուսով բերվող «հատուկ» աջակիցներ․ Փաշինյանն այցելում է Ծիծեռնակաբերդ
17:27 Ժողովո՛ւրդ, 100 հազար հավաքվեք, տեսեք Նիկոլը ոնց ա կուզ-կուզ փախնում․ ակցիայի մասնակից
08:07 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ Հրապարակ
17:00 Փաշինյանը կատարեց իր խոստումը. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կանգնել է
09:20 Ծիծեռնակաբերդը փակ է. սպասում են Նիկոլ Փաշինյանին
00:00 Շուրջ 10 հոգի բերման է ենթարկվել․ գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցում է․ Բագրատ Սրբազան
22:23 Մեր գերդաստանի կանայք են միայն ողջ մնացել, տղամարդկանց թուրքերը սպանել են. Արաքսյա Դեմիրճյան