Ներքին 3 տարի առաջ - 23:09 30-09-2022

Արմեն Գրիգորյանի արյան գինը. դատարանում ողբերգականորեն մահացած պրոդյուսերի գործով մեղադրող դատախազը նոր պաշտոն ունի

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հայկ Երեմյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ: Այս մասին գրում է 168․am-ը։

Հայկ Երեմյանը 2021-2022թթ., այսինքն՝ մինչ Քննչական կոմիտեում պաշտոնի նշանակվելը, եղել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ, ավագ դատախազ:

Սա, թերևս, հետաքրքիր չլիներ, եթե Հայկ Երեմյանը չլիներ դատարանի դահլիճում ողբերգականորեն կյանքից հեռացած պրոդյուսեր, հասարակական գործիչ Արմեն Գրիգորյանի գործով դատախազը, այլ կերպ ասած՝ պետական մեղադրողը:

Արմեն Գրիգորյանի արյունը նաև այս մարդու ձեռքերին է: Նա ոչ միայն չէր փոխել Արմեն Գրիգորյանի խափանման միջոց կալանքը, այլև մերժել էր տեսակցությունների արգելքի վերացումը:

Արմեն Գրիգորյանին, ով կալանավորված էր միայն իր արած արտահայտությունների համար, որի գործով չկար վկա, չկար հանցակից, որևէ մեկի վրա տեսականորեն գոնե ազդելու հնարավորություն, չկար քննությանը խոչընդոտելու կամ փախուստի ռիսկ, պետական ողջ ապարատը պատժում էր նրա ընդդիմադիր կեցվածքի համար:

Հայկ Երեմյանն այսօր, ի վերջո, կարո՞ղ է ասել՝ ինչո՞ւ էր Արմեն Գրիգորյանին կտրում արտաքին աշխարհի հետ կապից, ինչո՞վ էր պայմանավորված նրա այդ ջանասիրությունը՝ մարդուն պատժելու հնարավոր բոլոր միջոցներով և այն այն ժամանակվա Քրեական օրենսգրքի չեղած հոդվածով:

Արմեն Գրիգորյանին դարձրել էին քավության նոխազ, ու իրավապահ մարմիններից ով ինչպես կարողանում էր, իր ներդրումն էր ունենում նրա անժամանակ վախճանի մեջ:

Եվ վերջում. Դատարանում, երբ Արմեն Գրիգորյանն ակնթարթորեն ուշագնաց եղավ, ապա մահացավ, նստած էր նաև մեղադրող դատախազ Հայկ Երեմյանը, ով փախավ դատարանի դահլիճից հենց այդ ժամանակ:

Հայկ Երեմյանի պաշտոնն այսօր բարձրացրեցին՝ նրան նշանակելով Քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ:
Արմեն Գրիգորյանի արյան գինը հավանաբար սա էր:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media