Ներքին 4 տարի առաջ - 17:21 17-06-2022

Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդին կոչ է արել ուշադիր հետեւել Ադրբեջանի կողմից պարտավորությունների կատարմանը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդին կոչ է արել ուշադիր հետեւել Եվրոպայի խորհրդի առջեւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարմանը։ Այս մասին նախարարը հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ հանդիպումից հետո։

«Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հետ այսօր անդրադարձել ենք նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, 2020թ.-ին Արցախի դեմ ագրեսիայի հետեւանքներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերին: Իմ կողմից առանձնահատուկ շեշտվել է այն փաստը, որ 2020թ․ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ուժի կիրառմամբ լուծելու փորձ կատարելով, ինչպես նաեւ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ իր իսկ ստանձնած պարտավորությունները, եւ այս հանգամանքը պետք է համարժեք արձագանքի արժանանա Եվրոպայի խորհրդի եւ անդամ երկրների կողմից:

Ես վերահաստատել եմ ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատման ուղղությամբ։ Այս համատեքստում հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության եւ բոլոր իրավունքների ապահովման ու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը», ասել է Միրզոյանը։

Արցախի ժողովուրդն ունի նույն իրավունքներն ինչ բոլորը եւ հակամարտության գոտում գտնվելու հանգամանքն Արցախի հայերին չի կարող զրկել իրենց համընդհանուր հիմնարար իրավունքներից, հիշեցրել է նա։

«Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետեւանքով մինչ օրս առկա են չլուծված հումանիտար խնդիրներ․ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի եւ Արցախ մարդասիրական հասանելիության հարցերը, որոնց քաղաքականացումն անընդունելի է։ Նույն կերպ անընդունելի են նաեւ հայատյաց եւ ռազմատենչ հռետորաբանությունը, քաղաքացիական բնակչության ֆիզիկական եւ հոգեբանական ահաբեկումը:

Կարծում ենք՝ հումանիտար եւ մարդու իրավունքներին վերաբերող այս հարցերում Եվրոպայի խորհուրդը, կազմակերպության համապատասխան մարմինները եւ ղեկավարները պետք է առավել հաստատակամ գտնվեն եւ հնարավոր բոլոր ջանքերը գործադրեն, որպեսզի հարգվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդունված միջանկյալ որոշումները, ԵԽԽՎ բանաձեւերը եւ Մարդու իրավունքների հանձնակատարի՝ 2021թ. նոյեմբերի 8-ի հուշագրի դրույթները»,- նշել է Միրզոյանը:

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
23:38 ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը