Ներքին 4 տարի առաջ - 16:30 17-06-2022

Փաշինյանն ընտրել է Վարդապետյանին, որովհետև նրա հանցանքի փաստը գրանցված է և հաստատված․ Արսեն Բաբայան  

Փաշինյանը գլխավոր դատախազի պաշտոնում ընտրել է Աննա Վարդապետյանին, որովհետև նրա հանցանքի փաստը գրանցված է և հաստատված, Փաշինյանը դա պինդ պահում է այն օրվա համար, երբ Վարդապետյանը որոշի ինքնուրույնություն ցույց տալ։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց «Հայրենք» կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանը՝ ընդգծելով, որ հանցանքը, որի մասին խոսվում է, քննիչին ցուցում տալն էր, որը վերագրվեց, թե իբր եղել է մասնագիտական խորհրդատվություն։

«Այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա․ Աննա Վարդապետյանը ցույց է տվել և ապացուցել է, որ ինքը Նիկոլ Փաշինյան է։ Այսինքն՝ նրա համար չկան մասնագիտական բարեվարքության կանոններ, մասնագիտական սրբություններ, որովհետև նա տվել է հանձնարարություն քննիչին, բռնվել է այդ արարքում և փոխանակ գլուխը կախեր և ամաչեր, ընդհանարպես չէր ամաչել և ասել էր՝ բայց ի՞նչ եմ արել, ընդամենը խորհրդատվություն եմ տվել։

Հիմա, դառնալով գլխավոր դատախազ, նա մեծ պրոբլեմ կստեղծի մեզ համար։ Օրինակ՝ կարող է որևէ դատավոր գլխավոր դատախազին հարցնի՝ այս մարդուն ցմահ դատապարտե՞մ, թե՞ ազատ արձակեմ, ու չեմ բացառում, որ Վարդապետյանը գլխավոր դատախազի պաշտոնում «խորհրդատվություն» կտա, թե ցմահ ազատազրկման դատապարտեն։ Հետո էլ, երբ կբռնվի ու իրեն կհարցնեն, թե ոնց ես ցուցում տվել ու ազդել դատավորի անկախ գործունեության վրա, կասի՝ դե մասնագիտական խորհրդատվություն եմ տվել։ Մինչդեռ դա մասնագիտական անբարոյականություն է, դրա համար էլ Փաշինյանը գտել է իր նման մեկին, ում կնշանակի գլխավոր դատախազ»։

Դիտարկմանը, թե ՔՊ-ն նույնպես արդեն արդարացրել է Վարդապետյանի արարքը, նա ընդգծեց, որ ՔՊ-ն մի օր կարող է արդարացնել որևէ բան, իսկ հաջորդ օրը այդ նույն արարքի մասին իր տեսակետը փոխի։ «Նրանք այդպիսի մարդիկ են, չունեն սկզբունքներ։ Այս առումով բացառված չէ, որ եթե վաղը անհրաժեշտություն լինի, նրանք կնորոգեն այդ քրեական գործը ու դրա համար արդարացում կգտնեն։

Գիտեք՝ հիմա անգամ էական էլ չի՝ կա ՞ հանցագործություն, թե՞ չկա, բայց հստակ է, որ կա մանագիտական բարեվարքության կոպտագույն խախտում և ոչ միայն այն իմաստով, որ ինքը դա արել է, այլև որ չի ընդունում, երբ բռնվել է, ոչ միայն չի ընդունում իր սխալը, այլև ասում է՝ ճիշտ եմ արել։ Սա իրավապահ համակարգի կործանման ամենաարագ ճանապարհն է»։

Բաբայանն ընդգծեց, որ Վարդապետյանը քրեական իրավունքի լավագույն մասնագետներից մեկն է, բայց նաև պնդում է, որ նա չունի դատախազական կամ քննչական աշխատանքի փորձ, ուստի չի կարող աշխատել Գլխավոր դատախազ։ «Դրա համար պրակտիկ փորձ է պետք, մինչդեռ նա աշխատել է Վճռաբեկ դատարանում՝ որպես դատավորի օգնական, քրեական իրավունքի լավ մասնագետ է, բայց գլխավոր դատախազի համար այլ որակներ են պահանջվում»։

Դիտարկմանը, թե կոռումպացված չէ՞, Բաբայանն ասաց, որ իրենց հարևան Անդրանիկը ևս կոռումպացված չէ և արատավոր ոչ մի բանի մեջ չի եղել․ «Կոշկակար տղա է, եկեք իրեն գլխավոր դատախազ նշանակենք»։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie