Ներքին 4 տարի առաջ - 13:00 17-06-2022

Հայաստանը տարածաշրջանի ամենախաղաղասեր երկիրն է՝ համաձայն խաղաղության համաշխարհային ինդեքսի

Խաղաղության համաշխարհային ինդեքսում Հայաստանն ամենախաղաղասեր երկրների ցանկում առաջ է հարևաններ Ադրբեջանից, Թուրքիայից, Վրաստանից: Այս մասին հրապարակվել է «Global Peace Index» 2022թ.-ի ռեյտինգը, որում Հայաստանը զբաղեցնում է 83-րդ հորիզոնականը:

Ադրբեջանը 128-րդ հորիզոնականում է, Թուրքիան՝ 145-րդ: Վրաստանը ցանկում 95-րդն է, իսկ Իրանը՝ 141-րդը:
Նախորդ տարվա ինդեքսում Հայաստանը և Վրաստանը հավասար միավորներով եղել են 86-րդը, Ադրբեջանը՝ 120-րդը, Թուրքիան՝ 150-րդը:

Ամենախաղաղասեր երկրների ցանկը գլխավորում է Իսլանդիան: Առաջին տասնյակում են նաև Նոր Զելանդիան, Իռլանդիան, Դանիան, Ավստրիան, Պորտուգալիան, Սլովենիան, Չեխիան, Սինգապուրը Ճապոնիան: Ինդեքսը եզրափակում է Աֆղանստանը:

Խաղաղության համաշխարհային ինդեքսը հրապարակում է Տնտեսության և խաղաղության ինստիտուտը (IEP):
Ինդեքսում ներկայացված է խաղաղության ուղղությամբ հիմնական տենդենցների ամբողջական վերլուծությունը, դրա տնտեսական արժեքները և խաղաղ հասարակությունների զարգացման մեթոդները: Խաղաղության համաշխարհային ինդեքսն ընդգրկում է աշխարհի բնակչության 99.7 տոկոսը: Ինդեքսը չափում է խաղաղության վիճակը երեք ուղղություններով՝ հասարակական անվտանգության և պաշտպանվածության մակարդակ, ներքին և միջազգային շարունակվող կոնֆլիկտների աստիճան, ռազմականացվածության աստիճան:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie