Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:41 16-06-2022

Արցախի հարցը ինքը հո չի՞ լուծելու․ էդ գնացքն էդպես էկել է. քաղաքացիները՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Փաշինյանը 2021 թ․-ի իր ելույթում ասում էր. «Մենք պետք է հետևողականորեն շարունակենք Լեռնային Ղարաբաղի համար «անջատում հանուն փրկության» բանաձևի իրագործումը, որովհետև դուք տեսաք, թե երեկ կամ նախօրեին ինչ իրադարձություններ տեղի ունեցան Ադրբեջանում, դա ուղղակի աներևակայելի մի բան է, և մենք պետք է բոլոր հնարավոր ամբիոններից, տեղերից հրավիրենք բոլորի ուշադրությունը, որ կարող են պատերազմի տառապանքների և զոհերի թանգարան բացել մի երկրում, որը հայատյացության ամենակարևոր դրսևորումն է, և սա ամենամեծ հիմքն է, որ մենք միջազգային հանրությանը ի ցույց դնենք «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառելիությունը»։

Իսկ երեկ ԱԺ-ում իր ելույթում ասաց.«Ցանկացած իրավիճակ, որ իրապես երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը իրավունքները և ազատությունները պիտի լուծում համարվի մեզ համար․ սա է այսօրվա հիմնական ասելիքը կամ այն, ինչ բխում է սրանից»։

Փաշինյանի երկու հայտարարությունները չեն համապատասխանում միմյանց։

Այսօր Օragir.news-ը հետաքրքրվեց քաղաքացիներից, թե ինչ են մտածում այս հարցի շուրջ․ իրավունք ունի արդյոք վարչապետը տարբեր ժամանակներում հայտարարել միմյանց հակասող բաներ։