Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ համատեղ մամուլի ասուլիսում թերահավատորեն է արձագանքել ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի հայտին։ Այս մասին, մասնավորապես, գրում է Politico պարբերականը։
Խոսելով Ուկրաինայի և Մոլդովայի հայտերի մասին՝ նա ասել է, որ ցանկանում է «հստակ և դրական ազդանշան» ուղարկել՝ հավելելով, որ այս հարցում անհրաժեշտ է հասնել ԵՄ անդամ երկրների միջև կոնսենսուսի։
«Չեմ կարծում, որ մենք կարող ենք առանձնացնել Մոլդովան Ուկրաինայից այն հեռանկարներով, որոնք մենք տալիս ենք»,- ասել է Մակրոնը։
Միաժամանակ, ինչպես գրում է Politico-ն, Ֆրանսիայի ղեկավարը հավելել է, որ «Վրաստանը չունի նույն աշխարհաքաղաքական դիրքը»։