Արտաքին 1 տարի առաջ - 19:32 28-11-2024

Վրաստանի կառավարությունը հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների դադարեցման մասին

Վրաստան հրաժարվում է Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններից մինչև 2028 թվականի վերջը: Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մենք որոշեցինք Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը օրակարգ չդնել մինչև 2028 թվականի վերջը։ Նաև մինչև 2028 թվականի վերջ մենք հրաժարվում ենք ԵՄ բյուջետային ցանկացած դրամաշնորհից»,- ասել է վարչապետը։

Միևնույն ժամանակ, Կոբախիձեն պնդում էր, որ 2028 թվականի վերջին Վրաստանը տնտեսական տեսակետից պատրաստ կլինի սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, որպեսզի դա տեղի ունենա մինչև 2030 թվականը։

Այս փուլում ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկը օգտագործվում է որպես երկրին շանտաժի ենթարկելու գործիք, ինչն անընդունելի է, պնդում է Կոբախիձեն։ Նա նաև ասել է, որ «կտրականապես անընդունելի է Եվրամիությանն ինտեգրումը որպես ողորմություն դիտելը»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից