Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 16:52 15-06-2022

2021թ.-ին 91 բնակավայրում իրականացվել են խմելու ջրագծեր անցկացնելու ծրագրեր, որը ՀՀ բնակավայրերի 10 % -ն է. Սանոսյան

Աժ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Լենա Նազարյանը, հարցն ուղղելով ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, ասաց, որ ՀՀ-ում կան ծարավ գյուղեր, որտեղ չկա խմելու ջրի ցանց, կամ չի եղեել ի սկզբանե կամ մաշվել է, և հետևաբար մարդկանց տներում էլ չկա խմելու ջրի ծորակ, մարդիկ՝ հիմնականում կանայք , ջուրը դույլերով են կրում, և մի քանի հարյուր են այդպիսի համայքները, իսկ հիմա, երբ համայնքները խոշորանում են, համայնքի բյուջեն փոխվում է, արդյո՞ք այս պատկերը փոխվում է։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը պատասխանեց. «Իսկապես կարևոր և ցավոտ հարց եք բարձրացնում, չնայած ՀՀ-ն խմելու մաքուր ջրով և ջրային ռեսուրսներով բավական երկիր է, բայց մենք մի շարք համայնքերում ենթակառուցվածքային խնդիր ունենք, բայց այդ խնդիրներին բավական ակտիվ արձագանքում ենք։ Մեր երկրի բնակավայրերի մի մասը գտնվում է «Վիոլա ջուր» ընկերության սպասարկման տիրույթում, և դրանք մոտ 350 գյուղեր են, 42 քաղաք և մայրաքաղաք Երևանը։ Մենք, այս խնդրին առնչվելով, իրականացրել ենք խմելու ջրի անցկացման ծրագրեր, 2021 թվականին ՀՀ 91 բնակավայրում իրականացվել է խմելու ջրագծեր անցկացնելու ծրագրեր, որը ՀՀ բնակավայրերի 10%-ն է»։

Տեսանյութը՝ քիչ անց։


Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի