Արտաքին 4 տարի առաջ - 15:59 15-06-2022

ԱՄՆ-ում բարդություններ են ծագել Ուկրաինային Grey Eagle դրոնների վաճառքի հարցում

Միացյալ Նահանգներում դժվարություններ են ծագել Ուկրաինային ամերիկյան MQ-1C Grey Eagle հարվածային անօդաչուների վաճառքի հարցում։ Ինչպես հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին, դրանք կապված են ուկրաինացի զինվորականների՝ դրոնների հետ աշխատանքի ուսուցման և դրանց տեխնիկական աապահովման հետ։

Պարբերականի զրուցակիցների կարծիքով՝ եթե նույնիսկ չորս անօդաչուների վաճառքը տեղի ունենա մոտակա շաբաթների ընթացքում, ուկրաինացի զինվորականները չեն կարողանա դրանք օգտագործել շաբաթներով կամ նույնիսկ ամիսներով։

Grey Eagle-ն արտադրող General Atomics ընկերության ներկայացուցիչն ասել է, որ անօդաչուներ ուղարկելը Ուկրաինա բարդանում է նաև նրանով, որ խոսքը օտարերկրացիներին զենք վաճառելու գործարքի մասին է, որը պետք է հաստատի Պետդեպարտամենտը և համաձայնեցվի Կոնգրեսի հետ։ Ինչպես ավելի վաղ Reuters-ին հայտնել էր աղբյուրներից մեկը, այս որոշումը, որը Պենտագոնը քննարկում էր արդեն մի քանի շաբաթ, կարող է արգելափակվել Կոնգրեսի կողմից։

Պենտագոնի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել Grey Eagle-ի վաճառքի հարցով պատրաստվող գործարքը:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում