Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 11:16 15-06-2022

174․8 մլրդ դրամ ԿԳՄՍ-ին պետբյուջեից հատկացվել է 21 ծրագրերն իրականացնելու համար. Վահրամ Դումանյան

ԱԺ քառօրյա նստաշրջանում քննարկվում է 2021 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասաց, որ 2021 թվականի ընթացքում իրականացվել է 21 ծրագիր, 196 միջոցառում։

«174,8 մլրդ դրամ է պետբյուջեից հատկացվել ԿԳՄՍ-ին՝ այդ ծրագրերն իրականացնելու համար։ Կառավարության ծրագրով ամրագրված 2021 թվականին 3-5 տարեկան նախադպրոցական հասակի երեխաների ընդգրկվածության թիրախն ապահովելու նատակով իրականացվել են իրավական դաշտին ուղղված աշխատանքներ, որի համար 2021 թվականին 10 համայնքներ ստացել են դրամաշնորհային ծրագրեր։ Գիտական կադրերի ապահովման և նրանց բարեկեցության լուծման նպատակով կազմվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային, ֆինանսական նպատակով թեմաների ընտրության, ասպիրանտների, հայցորդների աջակցության ծրագիր, որի արդյունքներին ֆինանսավորման են երաշխավորվել 29 գիտական թեմաներ՝ 12-36 ամիս տևողությամբ։ Այժմ ասպիրանտը, իր 60 հազար դրամից բացի, ստանում է նաև 150 հազար դրամ աշխատավարձ, իսկ ղեկավարը՝ հավելյալ 50 հազար դրամ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել