Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 15:28 07-06-2022

2021 թվականին ԿԳՄՍ-ին պետբյուջեից տրամադրվել է 177 մլրդ 649 մլն դրամ. Արթուր Մարտիրոսյան

Աժ մշտական հանձնաժողովի համատեղ նիստում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ներկայացնելով 2021 թվականի բյուջեի կատարողականը, ասաց, որ ունեն 97, 7 % կատարողական, որը նախորդ տարի 95 % էր, այսինքն ՝ նախորդ տարվա համեմատ ունեն էական բարելավում։

«Շեղումները չեն վերաբերում մեծ ծրագրերի թերակատարմանը», - իր զեկույցում շեշտեց նախարարը։

Նախարարը, անդրադառնալով 2021 թվականի բյուջեին, ասաց, որ կրթության ոլորտում բարեփոխումները շարունակվելու են, որի նպատակը մեր բնակչության տարբեր խավերի համար կրթություն ստանալու համար մատչելիության ապահովումն է, ինչպես նաև նշեց, որ 2021 թվականին ԿԳՄՍ-ին պետբյուջեից տրամադրվել է 177 մլրդ 649 մլն դրամ։

2021-22 թթ․-ին, ըստ նախարարի, հաստատվել են առարկայական նոր չափորոշիչները ու ծրագրերը, որոնք սկսվել են կիրառվել Տավուշի մարզի հանրակրթական հաստատությունների 2, 5, 10 -րդ դասարաններում։

«Կապիտալ ծրագրերն են նաև ընթացքի մեջ, խոսքը վերաբերում է ինչպես դպրոցական շենքերի բարելավմանը, այնպես էլ ուսումնական գույքի արդիականացմանը։ 21 համայնքներում իրականացվել են փոքրաթիվ համակազմ ունեցող մոդելային շենքերի կառուցում, և ծրագրով իրականացվել են ութ ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքներ»։

Նախարարը անդրադարձավ նաև հեռավար կրթությանը. «Հեռավար կրթության հարթակը զարգացվել է՝ ասիական զարգացման բանկի մեր գործընկերների աջակցությամբ։ Շուրջ քսան հազար դպրոցահասակ երեխաներ ընդգրկվել են արտադպրոցական կրթադաստիրակչական տարբեր ծրագրերում։ Զոհված զինծառայողների, հաշմանդամություն ձեռք բերած աշխարհազորայինների, ծնողազուրկ և սակավ ապահովված ընտանիքների 3200 երեխաների համար կազմակերպել է ամառային հանգիստ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան