Ներքին 4 տարի առաջ - 17:22 11-06-2022

Հայաստանում անկլավներ գոյություն չունեն․ մի քանի օրից հիմնավոր փաստաթուղթ կներկայացնենք․ Վահան Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունում անկլավներ գոյություն չունեն։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանն, ով օրեր առաջ դիմել էր բոլոր շահագրգիռ կողմերին՝ խնդրելով տրամադրել իրենց ձեռքի տակ եղած նյութերը, քարտեզները, որոնք իրավական հիմք կարող են հանդիսանալ՝ ապացուցելու համար, որ Տիգրանաշենն ու Տավուշի 6 գյուղերը հայկական են։

«Տիգրանաշենը շատ փոքր գյուղ է, գյուղում 50 ընտանիք է ապրում, գյուղը թեև տարածքային առումով փոքր է, բայց նշանակությամբ հսկայական է, այն անմիջականորեն միջպետական ճանապարհի վրա հանգուցային կետ է հանդիսանում, նույնը կարելի է ասել Տավուշի մարզի 6 գյուղերի մասին։ Եթե այս գյուղերում բնակվեն ադրբեջանցիներ՝ ինչպե՞ս ենք մենք երթեկելու այս գյուղերով»։

Նա նշեց, որ իր փաստաբանական թիմով ձեռնարկել են պրեվենտիվ միջոցներ՝ կանխարգելելու համար Տիգրանաշենի և Տավուշի մարզի 6 գյուղերի հանձնելու գործընթացը։

«Անցած մի քանի շաբաթների ընթացքում բավական շատ փաստեր ենք հավաքել և մի քանի օրից շատ հիմնավոր փաստաթուղթ ենք ներկայացնելու։ Նյութեր ենք ստացել թե՛ ազգային գրադարանից, թե՛ տարբեր մասնավոր անձանցից։ Այս պահին դեռ աշխատում ենք փաստաթղթի պատրաստման վրա, որը կարծում եմ մի քանի օրից պատրաստ կլինի։ Մենք ներկայացնելու ենք բոլոր հնարավոր կառույցներին, այդ թվում միջազգային կառույցներին։ Դրանք շատ հիմնավոր կերպով ապացուցում են, որ Հայաստանում անկլավներ չկան»։

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը