Ներքին 4 տարի առաջ - 09:32 11-06-2022

Չմնաց մի միջազգային կառույց, որ չքննադատեր Ծանր վիրավորանքի քրեականացումը․ Ռուբեն Մելիքյան

«Վարչապետի գլխավորությամբ կայացած միջգերատեսչական քննարկումների արդյունքներով նպատակահարմար չի համարվել ծանր վիրավորանքի ամրագրումը նոր Քրեական օրենսգրքում։ Այդ անընդունելի երևույթի համար կպահպանվի միայն քաղաքացիական պատասխանատվությունը`մինչև 3.000.000 դրամի չափով»: Այս մասին գրառում է կատարել Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

Այս թեմայի շուրջ զրուցելու համար Օragir.news-ը կապ հաստատեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ, որն, անդրադառնալով հուլիսի 1-ից ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվության չեղարկմանը, ասաց․ «Նրանք արևմտյան գործընկերներին ներկայացրին մի բան, որն այսպես թե այնպես պետք է տեղի ունենար»,- ասաց Մելիքյանը։

«Չնայած նրան, որ Սահմանադրական դատարանը հստակ արձանագրել էր, որ այն լիովին համապատասխանում է Սահմանադրությանը, բայց չմնաց մի միջազգային կառույց, որ չքննադատեր դա»,- ասաց Մելիքյանը։

Մելիքյանը նաև շեշտեց, որ շատ մարդիկ՝ կապված այդ գործի հետ, իրենց կարող են խաբված զգալ, քանի որ եղել են որոշումներ, որի պատճառով ներողություն են խնդրել։ Մելիքյանը նաև ասաց, որ նրանք սա ցանկանում են ծառայեցնել որպես բարի կամքի դրսևորում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում