Մամուլ 4 տարի առաջ - 08:50 11-06-2022

Նորից «նախկինների» «գրպանը գցելու» միտման շրջանակներում. Փաստ


«Փաստ» օրաթերթը գրում է.

«Գործող իշխանությունները փորձում են ամեն կերպ հանրությանը «զբաղեցնելու» և հերթական «հարմար» տեսարանը հրամցնելու նպատակով նորանոր իմիտացիաներ ստեղծել։ Այս անգամ, կարծես, փորձում են 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի միջոցով «նորություն» ապահովել:
«Փաստ» թերթի տեղեկություններով, հանձնաժողովին հատուկ հանձնարարություն է տրվել՝ պատերազմի հանգամանքներից զատ «քննել» նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մանրամասներն ու ռիսկային դրվագները, որպեսզի հետագայում հնարավոր մեծ բացվածքով մատուցվի հանրության լայն շրջանակներին: Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, հանձնաժողովի առջև խնդիր է դրվել հանգամանալից ուսումնասիրել արձանագրված անհաջողությունների ոչ միայն ռազմական, այլև քաղաքական, այդ թվում՝ դիվանագիտական պատճառները:
Այս ամենն արվելու է բացառապես ամեն ինչ հերթական անգամ «նախկինների» «գրպանը գցելու» միտման շրջանակներում։ Ի դեպ, կան տեղեկություններ, որ մի շարք նախկին պետական պաշտոնյաներ ուղղակի հրաժարվել են որևէ կերպ ասոցացվել այս իշխանության նախաձեռնած գործընթացներին և մասնագիտական կարծիք հայտնել։ Այդպես են վարվել նաև բավական հայտնի բազմաթիվ դիվանագետներ և միջազգային իրավունքի մասնագետներ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ