Ներքին 4 տարի առաջ - 15:13 10-06-2022

Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման հարցը բաց է մնում․ Միրզոյանի հայտարարությունը ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստին

Այս տարի մենք նշում են ՀԱՊԿ համաձայնագրի ստորագրման 30 ամյակը և կազմակերպության հիմնման 20 ամյակը։ Այս մասին Երևանում կայացած ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Միրզոյանը տեղեկացրել է, որ նեղ և ընդլայնված կազմով հանդիպումների ընթացքում քննարկվել են աշխարհում և տարածաշրջանում իրավիճակի զարգացման միտումները, անվտանգության հարցեր, անդրադարձ է եղել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանը, ինչը ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունն է։

«Հունվարին կազմակերպությունը ժամանակին արձագանքեց Ղազախստանի իրադարձություններին, սակայն դեռ բաց է մնում 2021 թվականի մայիսին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման հետ կապված հարցը»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ դիտարկել են նաեւ ՀԱՊԿ պետությունների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։

«Հայաստանը եղել և մնում է հավատարիմ ՀԱՊԿ շրջանակներում ակտիվ և նախաձեռնող փոխգործակցությանը, որն ուղղված է անդամ երկրների միջև համագործակցության ամրապնդմանը, ներառյալ արտաքին քաղաքականության համակարգումը և ակտիվացումը միջազգային ասպարեզում»:

Նա նաև տեղեկացրեց, որ նիստերի արդյունքներով հաստատվել են ՀԱՊԿ նախարարների խորհրդի հայտարարությունը միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ, խորհրդակցությունների պլանը, հաջորդ հանդիպման վայրն ու ժամը։ Այն կկայանա Երևանում տարվա 4-րդ եռամսյակում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների