Ալմաթիում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը։
Հայաստանը հանդիպմանը չի մասնակցում:
Ինչպես ավելի վաղ ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել էր Կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը, Հայաստանը չի մասնակցում խորհրդի նիստին, սակայն դեմ չէ, որ Ալմաթիում սահմանափակ ձևաչափով որոշումներ կայացվեն։
Միջոցառումն անցկացվում է ՀԱՊԿ-ում Ղազախստանի նախագահության շրջանակներում։ Դրա մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաև կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման հարցեր։