Ներքին 4 տարի առաջ - 13:50 09-06-2022

Կան եզդիական համայնքներ, որոնք ուզում են խոշորացման մաս կազմել․ Բաքոյան

Այսօր Կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ։ Նիստի օրակարգում ընդգրկված էր 14 հարց։

Նիստի օրակարգում ընդգրկված առաջին հարցը վերաբերում է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելուն։ Նիստում հարց հնչեցրեց ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը. «Թալինի խոշորացված համայնքին ուզում են դիմել Թալինի եզդիաբնակ գյուղի բնակիչները, այս մասով որևէ փոփոխություն հնարավո՞ր է, թե՞ չէ։ Եթե հնարավոր է, ապա ի՞նչ ժամկետներում»։

Սանոսյանը պատասխանեց. «Մեզ էլ են նման տարբեր հարցադրումներով դիմում։ Կարծում եմ՝ դա նրանից է, որ մեր ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքները նույնպես տեսնում են, որ իրենց հարակից համայնքները, որոնք ավելի մեծ տարածք և ռեսուրսներ ունեն, շատ ավելի մեծ տեմպով են զարգանում։ Ես կարծում են՝ դա է բերում նման մտքերի առաջացման։ Բայց հաշվի առնելով ազգային փոքրամասնությունների նկատմամբ մեր ընդգծված դրական վերաբերմունքը՝ մենք կարծում ենք, որ հարցը մանրամասն քննարկելու կարիք ունի, քանի որ հակադիր կարծիքներ են հնչում։ Ընդհանուր առմամբ մենք դրական ենք նայում այդ երևույթին համայնքների զարգացման տեսանկյունից, բայց հաշվի առնելով մեր ազգային փոքրամասնության հետ կապված շատ այլ հարցեր՝ կարծում ենք՝ մանրամասն քննարկաման կարիք կա»։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա

Ձեզ գուցե հետաքրքրի