Ներքին 4 տարի առաջ - 13:37 28-02-2022

Գավառի համայնքապետարանում կայացավ համայնքների խոշորացման գործընթացների հետ կապված հանդիպում-քննարկում

Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարանում կայացավ «Համայնքների խոշորացման գործընթացը Գեղարքունիքի մարզում, խոշորացման ընթացքը, փոփոխություններն ու խնդիրները» խորագրով մարզային քննարկումը, որն իրականացվում է «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջականկներում։ Հանդիպում-քննարկումը տեղի ունեցավ Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ՝ «Քաղաքական երկխոսություն» եւ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ների հետ գործընկերությամբ։ Քննարկմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետարանի, հասարակական կազմակերպությունների, ՏԻՄ-երի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ եւ ակտիվ քաղաքացիներ։ Բացման խոսքով հանդես եկավ Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ նախագահ Անահիտ Գեւորգյանը։
Քննարկման ընթացքում ներկայացվեցին եւ քննարկվեցին համայնքների խոշորացմանն առնչվող խնդիրները եւ դրանց լուծմանն ուղղված առաջարկություններն ու գաղափարները։
Գեղարքունիքի մարզում խոշորացված համայքներում առկա գործընթացների եւ ի հայտ եկած խնդիրների մասին զեկուցումներով հանդես եկան Գեղարքունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների համակարգման վարչության պետ Վանիկ Հարությունյանը եւ Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը։ «Գեղարքունիքի մարզում համայնքների խոշորացման գործընթացը ավարտվել է 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքում։ Այժմ ընթանում է գույքագրում, օրենքով սահմանված այլ ընթացակարգեր, արդեն ընդունվել են Սեւան եւ Գավառ խոշորացված համայնքների բյուջեները։ Այս ռեֆորմը բավականին դժվար էր մեզ համար, սակայն անհրաժեշտ՝ տեղական ինքնակառավարումն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Կարծում եմ, որ ի հայտ եկած բոլոր թերություններն ու դժվարությունները կկարգավորվեն ժամանակի ընթացքում»,-ներկայացրեց Վանիկ Հարությունյանը։


Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան