Սպորտ 4 տարի առաջ - 20:32 06-06-2022

Ծանրամարտի ԵԱ. Հայաստանը 3-րդն է մեդալային հաշվարկում

Տիրանայում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը։

Ստուգատեսի ընթացքում հայ մարզիկները 7 մեդալ վաստակեցին (երկամարտ)՝ վերջանական հաշվարկում զբաղեցնելով 3-րդ հորիզոնկանը։ Մեդալային հաշվարկի առաջատարը Բուլղարիան է (8 մեդալ), 2-րդը Ուկրաինան (7 մեդալ)։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը ունեցավ երկու չեմպիոն՝ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ քաշային կարգ) և Դավիթ Հովհաննիսյանը (91 կգ): Եվրոպայի փոխչեմպիոն հռչակվեցին Արա Աղանյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ): Պատվո հարթակի 3-րդ աստիճանին կագնեցին 109 կգ քաշային Արսեն Մարտիրոսյանը և +109 կգ քաշային կարգում հանդես եկած Գոռ Մինասյանը։

Կանանց Հայաստանի հավաքականը մեդալ չնվաճեց։ Նշենք, որ առաջնությանը մասնակցել են հայ ծանրորդուհիներ Իզաբելա Յայլյանը, Տաթև Հակոբյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին