«Ռոման» կողմնորոշվել է Մխիթարյանին փոխարինողի հարցում
copy image url

«Ռոման» կողմնորոշվել է Մխիթարյանին փոխարինողի հարցում

Սպորտ 2 տարի առաջ - 18:04 05-06-2022
Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Ինտեր» մոտ է իրականանալուն։

«Goal.com»-ն անդադարձել է սպասվող գործարքին՝ հայտնելով, որ «Ռոման» ավարտել է հայ ֆուտբոլիստին փոխարինող գտնելու գործընթացը։

Ըստ աղբյուրի՝ հռոմեական ակումբն աշխատում է «Ռեալի» նախկին կիսապաշտպան Իսկոյին ձեռք բերելու ուղղությամբ։ Իսպանացին «Ռոմա» կտեղափոխվի ազատ խաղացողի կարգավիճակով։ Օրերս մադրիդյան ակումբը պաշտոնապես հայտարարեց, որ 30-ամյա ֆուտբոլիստը հեռանում է թիմից։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը, ըստ ամենայնի, կտեղափոխվի «Ինտեր»։ Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ Մխիթարյանը շուտով պայմանագիր կստորագրի միլանյան ակումբի հետ։