Ներքին 4 տարի առաջ - 12:50 05-06-2022

Կարծում եմ՝ Ռուսաստանում արդեն գիտակցում են Ադրբեջանի հակառուսական էությունը. Արտակ Բեգլարյան

«Կարծում եմ, որ Ռուսաստանում արդեն գիտակցում են Ադրբեջանի հակառուսական էությունը եւ անհուսալի «գործընկեր» լինելը, ինչը քանիցս ապացուցվել է, իսկ դրա վերջին դրսեւորումը դարձավ «ՌԻԱ Նովոստի»-ի արգելափակումը Ադրբեջանի տարածքում՝ ինձ հետ հարցազրույց հրապարակելու պատճառով»։ Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Հետաքրքիր է, երբ ադրբեջանական իշխանությունները.
▪ իրենց բոլոր մեդիա-ռեսուրսներով տարածում են ատելություն ոչ միայն հայերի, այլեւ ռուս ժողովրդի դեմ,
▪ պարբերաբար խախտում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ սպանելով քաղաքացիական անձանց Արցախում, ռուս խաղաղապահների աչքի առաջ,
▪ շրջանցելով ռուս խաղաղապահներին՝ նրանք զավթում են Փառուխ բնակավայրը եւ Քարագլխի բարձունքը, որը գտնվում է նրանց պատասխանատվության գոտում, իսկ դեկտեմբերին նաեւ Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերը,
▪ ոչնչացնում են իրենց օկուպացիայի տակ հայտնված ոչ միայն հայկական մշակութային ժառանգությունը, այլեւ միաժամանակ Հայրենական մեծ պատերազմի հուշարձանները, որոնք համարվում են ինչպես հայկական, այնպես էլ ռուսական արժեքներ,
▪ աջակցում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Նրանք կարծում են, թե իմ հարցազրույցը «ՌԻԱ Նովոստի»-ին (@rian_ru) ընդամենը քայլ էր, որ ճշմարտության ու արդարության պլատֆո՞րմ էր տալիս, եւ ոչ թե ինչ-որ փաստաթղթերի ու պայմանավորվածությունների խախտում էր, որոնք հենց իրենք են խախտում վերոնշյալ եւ այլ ագրեսիվ գործողություններով ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլեւ Ռուսաստանի դեմ»,- գրել է Արտակ Բեգլարյանը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի

Ձեզ գուցե հետաքրքրի