Բա մի կիլոգրամ կարտոֆիլը մի կիլոգրամ հաց չարժի՞․ Հրաչ Բերբերյան
copy image url

Բա մի կիլոգրամ կարտոֆիլը մի կիլոգրամ հաց չարժի՞․ Հրաչ Բերբերյան

Խոսք Ներքին 3 տարի առաջ - 18:52 04-06-2022

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

«Հիմա արդեն իջնում են գները, 2000-ից իջել է 700-ի, կշարունակի իջնել մինչև 300։ Հիմա դեռ ջերմոցի կարտոֆիլն է գալիս, տարին երկու շաբաթով ետ է ընկել»։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե որն է պատճառը, որ կարտոֆիլը տարվա այս եղանակին արժի 700 դրամ։

«Ընդհանրապես մենք բերքը հավաքում էինք մայիսի վերջին, հունիսի սկզբին։ Այս անձրևներն ու կարկուտները, ոչ թե բերքին վնաս տվեցին, այլ խանգարեցին, որ ժամանակին հասնի։ Ինչ վերաբերում է ահագնացող գնաճին, Կառավարությանը հարցրեք, թե ոնց եղավ, որ դրամը ուժեղացավ, բայց մեր տնտեսությունը ուժեղ քայլերով առաջ չգնաց։ Դրան հակառակ դիզվառելիքը անցած տարվա համեմատ երկու անգամ թանկացել է, պարարտանյութը երկուսից երեք անգամ է թանկացել։ Թունաքիմիկատները նույնպես երեք անգամ թանկացել են։ Եթե մի հեկտար վարի համար գյուղացին 20,000 էր վճարում հիմա 35,000 է վճարում։ Բա այս ամենի համար ո՞վ է պատասխան տալու, սա է ազդում ապրանքի ինքնարժեքի վրա»,- ասաց Բերբերյանը, հավելելով՝ «ընկե՛ր, Կառավարություն, գնացե՛ք, գլուխներդ իրար տվեք, տեսնենք՝ վերջը ով պատասխան կտա սրա համար։ Հատկապես Կենտրոնական բանկի քաղաքականությունից մնում եմ զարմացած։ Եթե նախկինում գյուղացին կարտոֆիլը 100 դրամով էր վաճառում, այսօր 300-ը շատ լավ գին եմ ասում։ Ամեն ինչն է թանկացել, ինչի չեք ասում, որ գյուղացին 22,000-ով պարարտանյութ է առնում 6,000-ի փոխարեն»,- նշեց Բերբերյանը։

Իսկ պատասխանելով մեր այն դիտարկմանը, որ կարտոֆիլը երկրորդ հաց է համարվում, բայց դրա գնի պատճառով շատ ընտանիքների համար դարձել է դելիկատես, Բերբերյանն ասաց. «Ոչ թե համարում են, այդպես էլ կա, ինչքան մեր մոտ ցորեն է սպառվում, այդքան էլ կարտոֆիլ է սպառվում։ Ես կարծում եմ, որ այս տարի բերքահավաքին կարտոֆիլը կարժենա 300-500 դրամ։ Մենք պետք է հաշվի առնենք, որ գյուղացին կրկնակի ծախս է անում, և վերջապես ինչի ենք զարմանում՝ հացի մի կիլոգրամը 500-600 դրամ է, բա մի կիլոգրամ կարտոֆիլը մի կիլոգրամ հաց չարժի՞»,- ասաց Բերբերյանը։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր