Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:59 04-06-2022

Պատգամավորները սալջարդեր, կողոսկրի վնասվածքներ են ստացել, բայց հիվանդանոց չեն դիմել․ Արամ Վարդևանյան

«Երեկ նռնակներ են կիրառել ժողովրդի դեմ, երեկ խայտառակ անհամաչափ ուժ է կիրառվել ժողովրդի դեմ, և կարծում եմ, որ բոլորի համար էլ պարզ է, որ ՀՀ-ում նման տեսակի որոշումներ առանց Նիկոլ Փաշինյանի ուղղակի հրահանգի չէր կայացվելու»,- այսօր Ֆրանսիայի հրապարակում, անդրադառնալով երեկ կառավարական ամառանոցների դիմաց տեղի ունեցած իրադարձություններին, ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, նախկին փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ «ժողովրդավարությունը», որում մենք ապրում ենք, հենց այսպիսինն է․ «Այս առիթով երեկ սկսվել էր մի իսկական շքերթ՝ իշխանական ներկայացուցիչների կողմից մեղավորներ նշանակելու, հիմնականում ընդդիմադիր դաշտից էին մեղավորներ նշում իրենք, բայց, իհարկե, դա չի ստացվելու, որովհետև բոլորը տեսել ենք, թե ինչ է կատարվել, իսկ կատարվել է հետևյալը․ Պռոշյան-Դեմիրճյան հատվածում եղել է խաղաղ հավաք, նախորդիվ եղել է Ֆրանսիայի հրապարակում, կառավարության դիմաց, և եղել է խաղաղ այնպես, ինչպես նախորդող օրերին։ Եթե ձեզ թվում է, որ ոստիկանությունը չէր ցանկանա ավելի շուտ հատուկ միջոց կիրառել, ուրեմն դուք չարաչար սխալվում եք, ուղղակի երեկ իշխանության նյարդերն այնպիսին էին, որ գիտակցում էին, որ այլևս խաբելու տարբերակ ՝ իրենց քաղաքականության, Արցախի վերաբերյալ, չունեն, նույնիսկ այդ հայտարարությունը իրենք չկարողացան ներկայանալ ԱԺ-ում, և ստորագրել դրա տակ, դրա համար էլ տեղի ունեցավ այն, որ հատուկ միջոց կիրառվեց ժողովրդի դեմ»,- ասաց Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ հարյուրավոր քաղաքացիներ ու պատգամավորներ են վնասվածքներ ստացել ոստիկանության կողմից հատուկ միջոց կիրառելու հետևանքով․ «Հարյուրավոր քաղաքացիներ են մարմնական վնասվածքներ ստացել, բոլորը չէ, որ դիմել են հիվանդանոցներ։ Իրականում մեր գաղափարակից շատերը այդպիսինն են։ Ես կարող եմ ասել՝ պատգամավորները ևս մարմնական վնասվածքներ ստացել են, սալջարդեր ունեն, կողոսկրերի վնասվածքներ ունեն, հիվանդանոց չենք դիմել։ Ինչևէ, ես համարում եմ, որ այդ վարքագիծը ճիշտ չէ, յուրաքանչյուր դեպքով կարելի էր դիմել, դա կարձանագրվեր՝ հետագա ընթացք ստանալու համար»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել
22:52 Աբովյանի կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար