Երևան +17°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:39 03-06-2022

Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Սարգսյանը․ Գեղամ Նազարյան

Կառավարական ամառանոցի մոտ ոստիկանների հետ բախման արդյունքում բերման է ենթարկվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։

Այս մասին հայտնել է նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Գեղամ Նազարյանը։

«Ականատես եմ, թե ինչպես են պատգամավորին բերման ենթարկում, ականատես եմ, թե ինչպես են հայհոյում ու խփում ոստիկանները, ականատես եմ ուժի կիրառման»։