Բլինկենը դատապարտել է Էրդողանին Սիրիայում հատուկ գործողության համար
copy image url

Բլինկենը դատապարտել է Էրդողանին Սիրիայում հատուկ գործողության համար

Արտաքին 2 տարի առաջ - 23:09 01-06-2022
ԱՄՆ-ն չի աջակցում Սիրիայի տարածքում նոր ռազմական գործողություն իրականացնելու Թուրքիայի որոշմանը: Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինկենը, որի խոսքերը հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք դեմ կլինենք Սիրիայի հյուսիսում ցանկացած սրացման: Մենք աջակցում ենք գործող հրադադարին: Մենք մտավախություն ունենք, որ ցանկացած նոր հարձակողական գործողություն կխաթարի կայունությունը տարածաշրջանում»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն մտավախություն ունի՝ Մերձավոր Արևելքում էսկալացիան «չարագործներին հնարավորություն կտա օգտագործելու անկայունությունը սեփական շահերի համար»։

Ըստ Բլինկենի՝ Վաշինգտոնն ակնկալում է, որ ինքը և իր դաշնակիցները կկարողանան զսպել ահաբեկիչներին: