Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ավելին 4 տարի առաջ - 22:04 01-06-2022

Ավստրալիայում հայտնաբերվել է մոլորակի ամենամեծ բույսը

Գիտնականները Ավստրալիայի արևմտյան ափին 200 քառակուսի կիլոմետր մակերեսով ջրիմուռ են հայտնաբերել։ Սա մոլորակի ամենամեծ բույսն է, որի չափերը 465 անգամ գերազանցում են նախորդ ռեկորդակրին։ Բացահայտման մասին հայտնել է The Guardian-ը։

Հետազոտողները Ավստրալիայի արևմտյան ափի տարբեր ստորջրյա վայրերից վերցրել են Posidonia australis ջրիմուռների մի քանի նմուշներ, որոնք նաև հայտնի են որպես մանրաթելային մոլախոտ կամ ժապավենային մոլախոտ: Նմուշների գենետիկ կոդը վերլուծելուց հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ նմուշները պատկանում են նույն բույսին։

«Ժապավենային մոլախոտերով այս երկու հարյուր քառակուսի կիլոմետր մարգագետինները, ըստ երևույթին, առաջացել են մեկ գաղութացնող սածիլից», - եզրափակել է Ջեյն Էջլոուն Արևմտյան Ավստրալիայի համալսարանից։

Գիտնականները նաև նշել են, որ բույսը պահպանել է երկու ծնողների քրոմոսոմների ամբողջական փաթեթը և հավանաբար չունի սեռ: Հայտնաբերված ջրիմուռը մոտ 4500 տարեկան է, նրա ժապավենների երկարությունը որոշ հատվածներում հասնում են մեկ մետրի։ Ծովային մարգագետնում, ի թիվս այլոց, ապրում են դելֆիններ, կրիաներ, խեցգետիններ և ձկներ: