Ուղիղ եթեր
Խոսք Ներքին 4 տարի առաջ - 12:56 01-06-2022

Պայքարը որևէ կերպ նահանջ չի ունենալու․ փողոցային պայքարն առաջնահերթ է․ Իշխան Սաղաթելյան

«Չկա նման բան, դադար վերցնելու որևէ տարբերակ մենք չենք քննարկում, որովհետև դրա ո՛չ առիթը կա, ո՛չ էլ պատճառը, ընդհակառակը՝ առավոտից երեկո քննարկում ենք, կոնկրետ քայլեր, գործողություններ ձեռնարկում պայքարին նոր թափ տալու, ընդլայնելու»,- Yerevan.Today-ի հետ զրույցում անդրադառնալով մամուլի հրապարակումներից մեկին, իբրև թե առաջիկա օրերին ընդդիմությունը կհայտարարի անհնազանդության ակցիաների այս փուլի դադարեցման մասին, ասել է Իշխան Սաղաթելյանը։

«Պայքարը որևէ կերպ նահանջ չի ունենալու, որովհետև ասել ենք՝ այս պայքարի պարտությունը մեր ժողվորդի պարտությունն է։ Մենք օգտվելու ենք բոլոր գործիքակազմերից, բայց փողոցային պայքարը առաջնահերթն է, և այս պահին ամենաարդյունավետը, որովհետև հանրային ճնշմամբ իշխանությանը հեռացնելու միակ ճանապարհը փողոցային պայքարն է։ Հետևաբար, որևէ կերպ այստեղից նահանջ չի լինելու»,- ընդգծեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ «Դիմադրություն» շարժման պայքարի արդյունքում ամբողջ աշխարհին ուղերձ է հղվել, որ Նիկոլ Փաշինյանը իրավունք և մանդատ չունի ժողովրդի անունից և երկիրը նոր զիջումների տանելու։

Ինչ վերաբերում է մարդկանց հոգնելու, շարժման «մաշվելու» մասին խոսակցություններին, Սաղաթելյանը նկատեց․ «Մեկ ամսից ավել է փողոցային պայքար է ընթանում ու 4-րդ օրվանից ասում են մարդիկ կհոգնեն, կհիասթափվեն, կմաշվի։ Բայց ՀՀ արժանապատիվ քաղաքացին ամեն օր հակառակն է ապացուցում» Մայիսի 28-ի հանրահավաքը դրա վառ ապացույցն է․ դրանից հետո վարչապետի աթոռին հայտնված անձը ունեցավ իր հերթական հիստերիկ ցնցումները՝ կոնկրետ հրահանգելով ոստիկանությանը, որ բռնի ուժ կիրառեն քաղաքացիների նկատմամբ։
Մեկ ամիս անց ավելի մեծ թվով հնարահավաքներ են տեղի ունենում։ Հետևաբար, մարելու մասին խոսակցությունները անիմաստ են։ Խնդիրը ավելի կազմակերպված, շարժմանը նոր թափ և լիցք տալով պայքարը առաջ տանելու մեջ է, մենք գնում ենք այդ ուղղությամբ»,- ասաց Սաղաթելյանը։

Նա նշեց, որ հենց սկզբից էլ ժամկետներ չեն նշել, սակայն քաջ գիտակցում են, որ ժամանակը սուղ է և ամեն ինչ պետք է անեն, որ իշխանություններն օր առաջ հեռանանան։

Անդրադառնալով խոսակցություններին, որ շարժումը պետք է ռեբրենդինգի ենթարկել՝ նոր ասելիք, նոր դեմքեր առաջ բերել, Սաղաթելյանը նկատեց․ «Ովքե՞ր են նոր դեմքերը, վաղն առավոտ բոլորին հրավիրում եմ հրապարակ։ Այս մասին մամուլում շատ է խոսվում, նոր առաջնորդ, նոր դեմքեր» Մենք ասել ենք, որ այս հարթակը մեկ կուսկացության, մեկ անձի, մեկ ուժի հարթակ չէ։ Ովքեր պատրաստ են պայքարել, սա իրենց հարթակն է, և ես մեկ անգամ ևս բոլորին հրավիրում եմ։
Այս թեման շատ է շահարկվում, թե կան մարդիկ, որ կարող են հարթակում լինել, հարթակում չեն։ Եվս մեկ անգամ բոլորին հարվիրում եմ՝ եկեք, բարձրացեք, ձեր ասելիքը ասեք, միացեք ոչ թե մեզ, այլ՝ օրակարգին, ժողովրդի օրակարգին, որևէ սահմանափակում չունենք։ Բայց նրանք, ովքեր տարբեր պատճառներով խուսափում են մաս կազմել և դա ինչ-որ կերպ արդարացնում են, դա, բնականաբար, անընդունելի է։ Որովհետև մենք առաջին օրվանի շատ հստակ ձևակերպել ենք՝ սա կուսակցական պայքար չէ, համաժողվորդական պայքար է»։

Սաղաթելյանը ժխտում է մամուլում շրջանառվող լուրերը, թե ՀՀԿ-ի հետ կան անհամաձայնություններ․ «Առիթ չեմ տեսնում մամուլի ամեն նախադասություն մեկանբանելու, կարող եմ ասել, որ ՀՀԿ-ն ամբողջությամբ նվիրված է այս պայքարին և մենք որևէ տարաձայնություն, խնդիր չունենք»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան