Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 09:59 31-05-2022

Ի՞նչ որոշումների հիման վրա է վրանը տեղադրվել խոցելի, տեսանելի, թշնամու կրակի համար հասանելի հատվածում. Աբրահամյան

Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են տարածում, որը ներկայացվում է որպես մի քանի օր առաջ մեր զինծառայողի խոցման հատված։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա հավելել է․ «Լուսանկարներում տեսանելի է վրան, որը ենթադրաբար մեր զինծառայողների կացարանն է։
Երբ մեր զինծառայողի զոհվելու օրն ինձ ասեցին, որ խոցման պահին զինծառայողը գտնվել է վրանում, առհասարակ զորքերի պահպանության այդ հատվածում զինծառայողները վրանում են ծառայություն կրում հիշեցի այս իշխանությունների հավաստիացումները, որ առաջնագիծն ապահովված է համապատասխան կացարաններով։

Եթե նույնիսկ վրան տեղադրվել է, ապա ի՞նչ որոշումների հիման վրա է այն տեղադրվել խոցելի, տեսանելի, թշնամու կրակի համար հասանելի հատվածում։

Հիշեք ոստիկանությանը հատկացվող մեծ խրախուսանքային բյուջեն, ոստիկանության զորքերի Երևանի կենտրոնում քաղաքացիների նկատմամբ բռնությունները և սահմանային հատվածում վրանային ու անպաշտպան հատվածները։
Սրանց համար ուժային համակարգը ունի մեկ նպատակ՝ կատարել բութ գործիքի դեր, իսկ սահմանների պաշտպանությունը թողնված է Ադրբեջանի քմահաճույքներին։

ՀԳ. Ադրբեջանի տարածած լուսանկարը չեմ տեղադրում, որպեսզի զոհված մեր զինծառայողի հարազատների զգացմունքները որևէ ձևով չվիրավորեմ։ Իմ համար ևս ծանր պատկեր է»։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի