Ներքին 4 տարի առաջ - 15:41 30-05-2022

Երբ մի օր ձեր զորամասերում ձեզ շարեն և ուղարկեն պատերազմ, կհիշեք, որ ընդդիմությունը ճիշտ էր․ Արտակ Զաքարյան

Համաժողովրդական շարժման հարցերին իշխանության փոխարեն պատասխանում են ոստիկանները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արտակ Զաքարյանը։

Նա նաեւ գրել է. «Հայաստանի ու Արցախի ապագային ուղղված շատ կոնկրետ և կարևոր հարցադրումներին պատասխանում են հայ ոստիկանները, թուրքական ոճով` բիրտ ուժ կիրառելով:
Ոստիկանությու՜ն, բա հետո՞:

Հիմա ըստ ձեզ՝ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմո՞ւմ, իսկ Հայաստանն էլ՝ թուրք-ադրբեջանական միջա՞նցք:
Թե՞ դուք ուրիշ մոլորակից եք այս վճռորոշ պահին:

Սեփական անձի դեմ ուղղված արտաքին վտանգը չգիտակցելը ձեզ չի ազատում վտանգված լինելուց: Սա ականջներիդ օղ արեք, ու երբ մի օր ձեր զորամասերում ձեզ շարեն և ուղարկեն պատերազմ, կհիշեք, որ ընդդիմությունը ճիշտ էր: Բայց արդեն ուշ կլինի»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին