Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 20:58 29-05-2022

ITA Airways-ը աշխատանքից ազատել է միջմայրցամաքային թռիչքի ժամանակ քնած օդաչուին

Իտալական ITA Airways ընկերության օդանավի հրամանատարն ազատվել է աշխատանքից՝ ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը տեղի ունեցած միջադեպից հետո։ Նյու Յորքից Հռոմ թռչող 256 տեղանոց ինքնաթիռի հետ կապը 10 րոպեով կորել է, երբ ինքնաթիռը գտնվել է Ֆրանսիայի օդային երթևեկության կառավարման օդային տարածքում, հայտնում է Corriere della Sera-ն կիրակի օրը:

Այն բանից հետո, երբ դիսպետչերների կապ հաստատելու մի քանի փորձերից հետո հրամանատարի կողմից պատասխան չի ստացվել, տագնապ է հայտարարվել։ Արդյունքում առաջին օդաչուն արձագանքել է և շուտով բարեհաջող վայրէջք է կատարել նշանակման օդանավակայանում: Նա պնդում է, որ կապի խնդիր է եղել, սակայն տեխզննման արդյունքում համակարգի անսարքություններ չեն հայտնաբերվել։

ITA Airways-ը ներքին հետաքննություն է սկսել և հայտարարել է «կարգապահական միջոցառումների» և «հրամանատարի մասնագիտական ​​վարքագծի անհամապատասխանության մասին ընկերության աշխատանքային նորմերին»։ Տեղի ունեցածի հիմնական վարկածն այն է, որ օդաչուն քնել է։ Ինչպես պարզաբանում է պարբերականը, երկրորդ օդաչուն այդ պահին դուրս է եկել օդաչուների խցիկից՝ նախատեսված 40 րոպե ընդմիջմանը։ Բացառվում է այն վարկածը, որ օդանավի հրամանատարը նույնիսկ ավտոպիլոտի ռեժիմում կարող էր լքել օդաչուների խցիկը։