Արտաքին 4 տարի առաջ - 18:43 29-05-2022

Թուրքիան սպասում է պատերազմի ավարտին․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ երկուշաբթի օրն ունեցած հեռախոսազրույցների մասին։ Նրա խոսքով՝ Թուրքիան սպասում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտին, սակայն իրավիճակն օրեցօր վատանում է։

Էրդողանը նաև ասել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունների հետ՝ ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցության շուրջ բանակցությունները չեն անցել «ակնկալվող մակարդակով»։ Նրա խոսքով՝ Անկարան չի կարող համաձայնել, որ «ահաբեկչությանը աջակցող» երկրները միանան դաշինքին։

Թուրքիան սկանդինավյան երկու երկրներին մեղադրում է ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներին, ինչպես նաև Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդներին, որին Անկարան մեղադրում է 2016 թվականի հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ, պաշտպանելու մեջ:

ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության համար դաշինքի բոլոր 30 անդամները պետք է հաստատեն այդ որոշումը։ Այժմ Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ երկիրն է, որը դեմ է հանդես եկել դաշինքի հերթական ընդլայնմանը։

Ամենից շատ դիտված

14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
23:26 2.5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով
21:00 ՍԴ-ի որոշումն արդեն հայտնի՞ է․ ՔՊ-ն մատնում է իրեն
20:14 Մենք կարևորություն չենք տալիս մեզ ուղղված զրպարտությանը. մեր պատմությունը չի պարունակում ցեղասպանություն. Էրդողան
23:56 Իրանը բանակցություններ է վարում, բայց հրապարակայնորեն հերքում է դա. Վենս
22:39 Բաքվի ներկայիս բռնապետը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական սալի արանքում. իրանագետ
23:04 Արմավիրում ավտոտնակում կայանված «Chevrolet»-ում կրակ է բռնկվել. այն վերածվել է մոխրակույտի
23:19 Եթե ԱՄՆ-ն խախտի պայմանավորվածությունները, Իրանը պատրաստ է պատերազմի. Ղալիբաֆ
21:19 Զինված հարձակում Գերմանիայում. կասկածյալը ծագումով թուրք է
19:59 Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված թռչնատեսակ է