Արտաքին 4 տարի առաջ - 20:03 25-05-2022

Հյուսիսային Կորեան կասկածվում է միջուկային զենքի փորձարկումներ նախապատրաստելու մեջ

Հյուսիսային Կորեան միջուկային մարտական լիցքի համար պայթեցնող սարք է փորձարկում, ինչը կարող է վկայել ատոմային զենքի փորձարկման նախապատրաստման մասին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի ազգային անվտանգության գրասենյակին։

Ենթադրյալ փորձարկումները կարող են տեղի ունենալ Պունգերիի փորձադաշտում՝ Ռուսաստանի հետ սահմանից 180 կիլոմետր հեռավորության վրա, ասվում է հաղորդագրության մեջ։ Ենթադրվող ​​պայթյունը կլինի Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված յոթերորդը՝ չնայած համաշխարհային հանրության կտրական արգելքներին։

Հյուսիսային Կորեան 1993 թ. հրաժարվել է Միջուկային զենքը չտարածելու պայմանագրից և 2006 թվականից ի վեր իրականացրել առնվազն վեց միջուկային փորձնական պայթյուն, որոնցից վերջինը տեղի է ունեցել 2017 թ. սեպտեմբերին։ Միջուկային ու հրթիռային զենքի մշակման համար երկրի դեմ միջազգային պատժամիջոցներ են սահմանվել։

Հյուսիսային Կորեան չորեքշաբթի երեք բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովը։ Դրանցից մեկը, ենթադրաբար, միջմայրցամաքային է եղել։

Գործարկումներն ու պայթյունի նախապատրաստական ​​աշխատանքները տեղի են ունենում Հարավային Կորեա այցելած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ասիական շրջագայության ֆոնին։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ