Արտաքին 4 տարի առաջ - 13:45 25-05-2022

ԱՄՆ Պետդեպը զգուշացրել է Սիրիայում Թուրքիայի նոր գործողությունից բխող սպառնալիքների մասին

ԱՄՆ Պետդեպը զգուշացրել է Սիրիայում Թուրքիայի ծրագրած նոր գործողությունից բխող սպառնալիքների մասին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը, փոխանցում է Reuters-ը։

«Մենք խորապես անհանգստացած ենք Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների ակտիվացման հնարավորության վերաբերյալ հաղորդագրություններով և քննարկումներով, և, մասնավորապես, այն բանով, թե դա ինչ ազդեցություն կունենա խաղաղ բնակչության վրա: Մենք դատապարտում ենք ցանկացած էսկալացիա»,- ասել է Պետդեպի խոսնակը։

Բացի այդ, ԱՄՆ-ում կարծում են, որ Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի ամերիկացի զինվորականներին և կդժվարացնի ԻՊ-ի դեմ պայքարը: Միաժամանակ Փրայսը հավելել է, որ Թուրքիան «օրինական մտահոգություններ ունի» անվտանգության ոլորտում։

Ամենից շատ դիտված

19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
22:38 Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ագրեսոր է, պատմության ու արդարության սխալ կողմում հայտնված սխալ պետություն. Արամ Քոչարյան
19:29 Կանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ վերջինը  տեղափոխվել է հիվանդանոց
20:07 Ավտովթար՝ Շիրակի մարզում․ «BMW»-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ կա 4 վիրավոր
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
22:46 Պուտինի դիմաց նստելը իմ կյանքի լավագույն օրը չի լինի, բայց ես դա կանեմ. Զելենսկի
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
11:09 Նախընտրական շրջանում «Նիկո՛լ, դավաճան» բղաված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
23:22 Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը
07:42 Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»