Միտք Ներքին 4 տարի առաջ - 23:37 24-05-2022

«Սպարապետը»՝ «ձկնորսի հագուստով» եւ առանց հեռադիտակի

Պարզվում է՝ Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստ է անցկացվել: Ավելին, պարզվում է նաեւ օնլայն նիստում քննարկվել են ռազմական անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների հետ կապված հարցեր:

«Սպարապետ» Պապիկյանը, բնականաբար, չի անդրադարձել ո՛չ Ադրբեջանում պահվող հայ գերիներին, ո՛չ, օրինակ, Սեւ լճի գլխին «թառած» ադրբեջանցիներին, ո՛չ էլ նրանց գնդակներից պարբերաբար վիրավորվող հայ զինծառայողներին: Դա, երեւի, ռազմական անվտանգության մարտահրավեր չէ՝ ըստ իր շեֆ Փաշինյանի, որ հանուն իր աթոռի՝ Արցախն ու Հայաստանը դրել է զոհասեղանին:

Պապիկյանն այժմ կուշտ ու երջանիկ «լռվել» է նախարարի պաշտոնում: Այդ «առաքելությամբ»՝ նա ժանրի կանոններով նկարվում է մարտական դիրքերում, նկարվում է զինվորների հետ եւ առանց զինվորների ու անգամ՝ առանց հեռադիտակի: Հատկապես վերջինը այն պատճառով, որ հեռադիտակի կարիք չկա, քանի որ թշնամու դիրքերը շատ են մոտեցել իրենց իշխանության «շնորհիվ»:

Ի դեպ, նա հպարտորեն շարունակում է շրջել նույն համազգեստով, որը Դավիթ Տոնոյանի հագին Անդրանիկ Քոչարյանը ձկնորսի հագուստ էր որակել: Դրանից գուցե ինչ-որ տեղ նեղվել է Պապիկյանը, բայց չի բարձրաձայնել հասկանալի պատճառներով: Անհասկանալի է, թե ինչու չի նեղվել Փաշինյան-Ալիեւ-Շառլ Միշել հանդիպման արդյունքներից ոգեւորված թուրքական եւ ադրբեջանական կողմերի արձագանքներից:

Չնայած ինչո՞ւ նեղվի՝ խաղաղության դարաշրջան են բացում…ծնկած խաղաղության:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել