Ավելին 4 տարի առաջ - 23:31 23-05-2022

Balenciaga-ն թույլ կտա վճարումներ կատարել կրիպտոարժույթով

Balenciaga ապրանքանիշը, որը պատկանում է Kering Corporation-ին, վճարման նոր եղանակ է ավելացրել ՝ կրիպտոարժույթ։ Այս մասին հայտնում է WWD-ն։

Վճարումները թվային արժույթով առաջինը կսկսեն ընդունել Balenciaga-ի ԱՄՆ առաջատար խանութները՝ Նյու Յորքի Մեդիսոն պողոտայում և Բևերլի Հիլզի Rodeo Drive-ում։ Բացի այդ, կրիպտոարժույթով հնարավոր կլինի վճարել ապրանքանիշի պաշտոնական կայքում։ Առայժմ Balenciaga-ն կընդունի Bitcoin և Ethereum թվային արժույթները, սակայն այնուհետև մյուսները նույնպես կմիանան վճարման համակարգին:
Վերջերս աշխարհում կրիպտոարժույթի գինն անկայուն է, սակայն բրենդում հայտարարել են, որ դա իրենց չի անհանգստացնում։

«Balenciaga-ն մտածում է կրիպտոարժույթի մասին երկարաժամկետ հեռանկարում, և արժույթի տատանումները նորություն չեն», - պարզաբանել են ընկերությունից:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում