Երևան +14°
Տեսանյութ Ներքին 1 տարի առաջ - 12:56 20-05-2022

Նիկոլ Փաշինյանը «Մարիոթ» մտավ հետնամուտքից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ «Մարիոթ» հյուրանոց ժամանեց ոչ թե կենտրոնական մուտքից, այլ հետնամուտքից: Այդ պահին ընդդիմադիրները սկսեցին վանկարկել՝ «ամոթ», «Նիկոլ, դավաճան»:

Հիշեցնենք, որ «Մարիոթ» հյուրանոցում Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով համաժողով: Այնտեղ նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի ելույթը, միջոցառմանը ներկա են ԵՄ և ԱՄՆ դեսպանները, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ։