Սպորտ 4 տարի առաջ - 21:25 19-05-2022

Մի սխալ mail-ի պատմություն. Ինչպես խափանվեց «Այնտրախտի» ֆուտբոլիստի տրանսֆերը

Ֆրանկֆուրտի «Այնտրախտը», 11-մետրանոցներով հաղթելով «Ռեյնջերսին», 42 տարի անց եվրոպական տիտղոս նվաճեց՝ տիրանալով Եվրոպա լիգայի գավաթին։ Մանրամասն՝ այստեղ։

«Այնտրախտի» կազմում հիանալի մրցաշրջան անցկացրեց Ֆիլիպ Կոստիչը՝ դառնալով թիմի իսկական առաջատարը։ Նաև հենց նրա հիանալի խաղի շնորհիվ գերմանական թիմը հասավ փայլուն նվաճման։ Կոստիչը նաև փայլուն մրցաշրջաններ անցկացրեց Բունդեսլիգայում. ավարտված առաջնությունում նա 31 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Կոստիչի համար ֆանտաստիկ էր նախորդ առաջնությունը, որի 30 խաղերում նա 4 գոլ էր խփել և կատարել ուշադրություն՝ 15 գոլային փոխանցում։



Այս հեքիաթային պատմությունը կարող էր ընդհանրապես չլինել, եթե 2021 թվականին փոքրիկ վրիպակը չփոխեր իրադարձությունների ընթացքը։ Նախորդ տարի «Լացիոն» հետաքրքրված էր Կոստիչի ծառայություններով։ Ֆրանկֆուրտյան ակումբը պահանջում էր 10 միլիոն եվրո, իսկ հռոմեական ակումբն առաջարկեց 12 միլիոն, որպեսզի արագորեն կատարվի տրանսֆերը։ Ֆուտբոլիստը նույնպես շատ էր ցանկանում տեղափոխվել «արծիվների» կազմ։ «Լացիոն» թարմացված առաջարկ է ուղարկել «Անյտրախտին», որը, սակայն, գերմանական ակումբը չի ստացել։ Հատկանշական է, որ «eintrachtfrankfurt.de» հասցեի փոխարեն «Լացիոյի» աշխատակիցները mail են ուղարկել «eintrachtfranfurt.de» հասցեին՝ բաց թողնելով k տառը։ Այնուհետև բանակցությունները չեն շարունակվել տրանսֆերային պատուհանի վերջնաժամկետի պատճառով։ Կոստիչը շատ էր ցանկանում տեղափոխվել «Լացիո», սակայն իր գործակալից իմացավ կատարվածի մասին։ Նա նույնիսկ հրաժարվել է մասնակցել «Արմինիայի» հետ հանդիպմանը։

Եւս մեկ ապացույց, որ ֆուտբոլում պատահականություններ չկան։ Կոստիչի աստղը փայլեց և նա «Այնտրախտին» ուղեկցեց դեպի եվրոպական 2-րդ ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի բաղձալի գավաթը։


Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ