«Հաղթանակ» զբոսայգում տղամարդու դի է հայտնաբերվել ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Ավտովթար՝ Երևանում․ մեքենան մխրճվել է բենզալցակայանի տարածք, կա տուժած․Shamshyan.com Արմավիրում ծեծել է ամուսնուն, ապա սպիրտով հրկիզել Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Yerevan Today»-ի խմբագրին և «Հայելի ակումբին»՝ պահանջելով 4 մլն դրամ փոխհատուցում․ Tert.am Բյուրականի նախկին համայնքապետը մեղադրվում է 3 մլն դրամ կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ Ենոքավանի վարչական ղեկավարը խաբեության զոհ է դարձել․ կեղծ ԱԱԾ աշխատակիցն ու ԿԲ ներկայացուցիչը խոշոր գումար են հափշտակել․ Shamshyan.com Փաշինյանն ու Ռումինիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր Ռուսաստանն արգելել է ցուցադրել «Մոնթե» ֆիլմը. Genetic Production Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ «Mitsubishi»-ն բախվել է կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա վիրավոր․Shamshyan.com
Ուղիղ եթեր
Մշակույթ 2 տարի առաջ - 21:17 25-06-2024

Սպասեք, սխալ տեղ ենք լաց եղել․ զվարճալի պատմություն՝ գրական մշակների կյանքից

Գրող Մկրտիչ Սարգսյանը մի զվարճալի պատմություն է պատմում Սերո Խանզադյանի և Հրաչյա Հովհաննիսյանի մասնակցությամբ։

«Առավոտյան արթնանում եմ անընդմեջ հրամայող զրնգոցից: Վերցնում եմ ընկալուչը.

- Ես եմ, Սերոն է: Շալվարդ ոտներդ գցիր ու դուրս եկ...

- Ինչո՞ւ...

- Շալվարդ ոտներդ գցիր ու դուրս եկ...

Երևում է խմած է:

- Ախր, ինչո՞ւ դուրս գամ Սերո...

- Շալվարդ ոտներդ գցիր ու դուրս եկ, հրես, Հրաչիկն էլ կողքիս կանգնած:- Իսկ ընկալուչում լսվում են Հրաչյայի ներկայությունը հաստատող խռպոտ ձայներ, մռլտոց և այլն:

- Որտե՞ղ եք,- հարցնում եմ, որովհետև հասկանում եմ, որ միևնույն է, անհնար է օձիքս ազատելը, պիտի գնամ...

- Ձեր շենքի առջև, տաքսաֆոնի խցիկի մոտ, շալվարդ ոտներդ գցիր ու դուրս եկ...

Իսկապես, իմ ընկերները կանգնած են հեռախոսային խցիկների առջև, լուռ են, խմած, կանգնած են կռվող ցուլերի նման ճակատներով իրար հենված, այդ ձևով են պահում իրար, որ չընկնեն...

- Դե, գնացինք,- ինձ տեսնելով ասում է Սերոն, և մենք երեքով բարձրանում ենք ժամացույցի գործարան տանող վերելքը, այժմյան Ամերիկյան համալսարանի տարածքով և կանգ առնում նորատունկ պուրակի ծառերից մեկի տակ, ուր փոսի մեջ մի շիշ օղի և ուտելիք է դրված:

- Այստեղ է,- ասում է Սերոն ու բացում օղու շիշը:

- Ի՞նչ տեղ է, -հարցնում եմ:

- Աղասի Խանջյանի գերեզմանն է,- ասում է Սերոն, իսկ Հրաչյան, անկարող զսպելու իրեն, պարզապես պոռթկում է, լալիս է բարձրաձայն, գովում է հանգուցյալին:

- Խմենք, խմենք, մեծ մարդու, մեծ զոհի ողորմաթասը,- արցունքների միջից խոսում է նա:

Երկուսով լալիս են, իսկ ես պարզապես լաց լինել չեմ կարող, խմած չեմ տրամարդված չեմ: Սերոն հասկանում է ինձ:

- Խմիր, սիրտդ թեթևացրու,- ասում է նա, թեյի բաժակով օղին գլխին քաշելով:

Ես էլ եմ ցանկանում լաց լինել և նույն բաժակով օղին քաշում եմ գլուխս: Սոված
քնահարամ մարդ և թեյի բաժակով օղի: Անմիջապես օղին խփում է գլխիս: Իսկ լացն ասես գրպանս դրած լինի, բարձրանում և բռնում է կոկորդս և ես լալիս եմ, այնպիսի վայնասուն բարձրացնում, որ խմած ընկերներս անգամ զարմանում են արտասվելու իմ եռանդի վրա:

- Քեզ ինչ պատահեց, տո՛, մի սպանիր քեզ, հանգստացիր,- Սերոն արդեն մխիթարում է ինձ, իսկ Հրաչյան հանգուցյալի և իր մեջ նմանություներ է գտել.

- Ինձ նման գանգրահեր է եղել, մեռնեմ իրեն:

Այդ պահին Սերոն ինչ-որ անհանգստության նշաններ է ցույց տալիս: Դադարել է արտասվելուց, դես ու դեն նայում: Եվ հետո...

- Սպասեք, սպասեք, սխալ տեղ ենք լաց եղել, այ են ծառի տակ է թաղված, էնտեղ պիտի լայինք...»։

Ամենից շատ դիտված

17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
21:17 Մեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասին
22:56 Թրամփը Գոհաբանության օրը ներում կշնորհի Ազատություն և Փետուր անունով հնդկահավերին
21:34 Անձամբ իմ և մեր թիմի անունից հաստատում եմ՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու