Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:25 19-05-2022

ԵՊՀ-ում դեռ չգիտեն, թե ինչ են անելու դասադուլավորների հետ

Տևական ժամանակ է, ինչ ընդդիմադիր կուսակցությունները անցկացնում են բողոքի ու անհնազանդության ակցիաներ և հանրահավաքներ։ Այս ընթացքում նրանք եղել են նաև մի շարք համալասարաններում, այդ թվում նաև մայր բուհում՝ կոչ արելով ուսանողությունը ևս միանալ պայքարին։

Oragir.news-ը կապ հաստատեց Երևանի պետական համալսարանի մի շարք ուսանողների հետ, որոնք միացել են պայքարին՝ հարցնելով, թե արդյոք մասնակցելով բողոքի ակցիաներին՝ խնդիրներ չեն ունենում բացակայությունների հետ կապված։

Մեզ հետ զրույցում, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ուսանող Վոլոդյա Մկրտչյանն ասաց, որ բացակայությունների հետ կապված դեռ խնդիրներ չեն առաջացել, բայց եթե առաջանան էլ, միևնույնն է, կշարունակի մասնակցել ակցիաներին։
«Բացակայությունների հետ կապված ոչ մի խնդիր դեռ չի առաջացել, նախկինում միշտ ներկա եմ եղել բոլոր դասերին, այժմ մի քանի բացակայությունը, ըստ իս, չի կարող ինչ-որ բան փոխել, բայց ամեն դեպքում պետք չէ վստահ և «արխային» լինել։
Ամենայն հավանականությամբ դեկանատում տեղյակ են բացակայությանս պատճառների մասին, բայց եթե խնդիրներ էլ առաջանան, միանշանակ, առանց վարանելու կշարունակեմ մասնակցել ակցիաներին։ Կարծում եմ, միայն քննաշրջանին կմասնակցեմ, քանի որ ցուցաբերում եմ գերազանց առաջադիմություն համալսարանում, և պայքարի ընկերներս դեմ չեն լինի, որ մի քանի ժամով ֆիզիկապես բացակա լինեմ։

Իսկ ինչ վերաբերում է պայքարին, այն միանշանակ չի մարում, միայն կույր մարդը չի կարող տեսնել, թե վերջին 2 օրվա ընթացքում ինչքան է աճել այն փողոցների թիվը, որտեղ երկրի անվտանգությամբ անհանգստացած գիտակից քաղաքացիներս իրականացնում ենք մեր խաղաղ ակցիաները, ինչի համար տրամաբանորեն անհրաժեշտ է հսկայական մարդկային ռեսուրս, կամք, վճռականություն և ուժ։
Վերջնական արդյունքի հասնելու համար, մեզ ամուր կամք ու նյարդեր են հարկավոր, որի մասին բազմիցս խոսվել է, ինչը գիտակցում է ցանկացած քաղաքացի, որը ոտքի է կանգնել՝ ի հակակշիռ այն կարծիքների, թե 10 օրից ավել է դրսում են, բան չի փոխվի։ Ասեմ որ, կոնկրետ ժամանակ մեր առաջ չի դրվել, սակայն պայքարը արդեն օրեցօր թափ է հավաքում և արդյունքն էլ սպասեցնել չի տա, համոզված եղեք»,- ասաց Վոլոդյա Մկրտչյանը։

Խոսեցինք նաև ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներից մեկի հետ, որը ևս ասաց, որ միացել է դասադուլին, սակայն բացակայությունների հետ կապված խնդիրներ դեռ չունի։

«Երևի դեռ տեղյակ չեն՝ ինչու եմ բացակայում, ամեն դեպքում ինձ ոչինչ չեն ասել։ Իսկ եթե խնդիրներ առաջանան, կճշտեմ համալսարանի հետ, եթե լուրջ բան չէ, հաստատ կշարունակեմ մասնակցել ակցիաներին։ Բայց քննաշրջանի ընթացքում կգնամ համալսարան, քննությանները կտամ, նոր կգնամ ակցիաներին։ Իսկ այն մարդկանց, ովքեր ասում են շարժումը մարում է, ուզում եմ ասել՝ այս շարժումը հաստատ չի կարող մարել, ընդհակառակը, օրեցօր ավելի է կյանք առնում ու շուտով կհասնի իր նպատակին»։

Արևելագիտության ֆակուլտետի «Թուրքագիտություն» բաժնի ուսանող Մերի Հակոբայնն էլ հավելեց, որ իրենց բացակայություններին նորմալ են նայել, որովհետև ամբողջ կուրսը չի գնացել դասի։

«Մենք ամբողջ կուրսով էինք դասադուլին մասնակցում, և ոչ մի խնդիր չի առաջացել, բայց հիմա երբեմն գնում ենք դասի՝ քննություններին պատրաստվելու համար, իսկ դասերից հետո գնում ակցիաների։ Բայց մարդիկ կան, որոնք ընդհանրապես չեն գալիս դասերի, առավոտվանից մասնակցում են ակցիաներին։ Առհասարակ դասադուլ անողները շատ են, ոչ միայն մեր համալսարանից․ բժշկական համալսարանից կան ուսանողներ, մյուս համալսարաններից, մի խոսքով՝ շատ ուսանողներ կան, միայն մենք չենք»։

Կապ հաստատեցինք նաև Երևանի պետական համալսարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության հետ՝ ճշտելու, թե ինչպես են լուծվելի ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաներին ու հանրահավաքներին մասնակցող և բացակայող ուսանողների խնդիրները։ Մեզ պատասխանեցին, որ պետք է ճշտեն այդ հարցը, որից հետո միայն կպատասխանեն մեր հարցերին։ Ըստ ամենայնի՝ դեռ չգիտեն՝ ինչ են անելու։
Իսկ դեկանատներում ուսանողների բացակաները քիչ են նշանակում, որպեսզի խնդիրներ չառաջանան։

Ամենից շատ դիտված

09:46 Արարատի մարզում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը. shamshyan.com
12:47 Ադրբեջանցիները թալանում ու զվարճանում են օկուպացված Ստեփանակերտի տներում
12:21 Չի վախենում, խմած չէ և բարձր է օրենքից. Նիկոլ Փաշինյանի տեսանյութի «մեսիջները»
14:11 Մարդիկ սնունդ են բաժանում երթով դեպի Երևան շարժվող Բագրատ Սրբազանին և իր համակիրներին
21:47 «Բոլոլա ա լինելու». աշխատանքից հեռացված վարորդ Ռուստամը միացավ պայքարին
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
20:36 «ՏաԼույս» երգչախումբն Արցախի ու Հայաստանի օրհներգերով դիմավորեց Բագրատ Սրբազանին
14:31 Երևանում կարկուտ է տեղում
17:43 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Գեղարքունիք․ այստեղ ևս ջերմ ընդունելություն էր սպասվում
21:59 Տավուշյան պայքարը դժվար է լինելու, բայց պատվաբեր․ անհրաժեշտ է մասնակիցների առավելագույն քանակ