Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:45 19-05-2022

Վճռաբեկ և ՍԴ դատարանների դատավորների աշխատավարձը կբարձրանա 50 և 80 տոկոսի չափով․ նախագիծն ընդունվեց

Կառավարության հերթական նիստում քննարկվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայություն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծին հավանություն տալու հարցը, որի հիմնական զեկուցողն արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանն է։

«Վճռաբեկ դատարանի դատավորների և սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ աշխատավարձի չափը, կարգավորվում են պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքով, և դրանով Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի դատավորների համար սահմանված վարձատրության չափը չի համապատասխանում վերջիններիս կարգավիճակին և պատասխանատվությանը։ Վճռաբեկ դատարանն իրականացնում է կարևոր սահմանադրական առաքելություն, այն առերեսվում է դատավարական բողոքների մեծ քանակին, իսկ սահմանադրական դատարանն էլ իր հերթին ապահովում է իրավակիրառ պրակտիկայում կարևոր սահմանադրական որոշումներ ընդունելու հարցը։ Կարևոր է երկու դատարանների դատավորների պատշաճ սոցիալական երաշխիքների ապահովումը՝ նրանց պաշտոնին, կարգավիճակին և պատասխանատվությանը համարժեք վարձատրության նախատեսումը»։

Այս նախագծով ատաջարկվում է բարձրացնել նրանց աշխատավարձները, հավելումները և հավելավճարները։ Վճռաբեկ դատարանի դատավորների համար առաջարկվում է սահմանել հավելում պաշտոնային դրույքաչափի 50%-ի չափով, իսկ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների համար հավելավճարի չափը սահմանել ֆիքսված պաշտոնական դրույքաչափի 80 %-ի չափով։

Փաշինյանն ասաց, թե գիտի՝ ինչպիսին է քաղաքացիների արձագանքը այս փոփոխության հետ կապված լինելու՝ հավելելով, որ հատուկ է որոշել, որ կառավարության նիստում պետք է զեկուցել և քննարկել։ Մենք այն կանխավարկածով չենք առաջնորդվում, որ դատավորները նայում են մարդկանց ոչ թե աչքերի մեջ, այլ ձեռքին։

Որոշումն ընդունվեց միաձայն։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի