Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 18:37 18-05-2022

Արցախի բռնազավթված տարածքներում Թուրքիան ու Ադրբեջանը գյուղատնտեսական ծրագրեր կիրականացնեն

Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի գյուղատնտեսության ու անտառտնտեսության նախարար Վահիթ Քիրիշչին ներկա է գտնվել Բաքվում անցկացվող «Caspian Agro» գյուղատնտեսական ֆորումի բացմանը:

Ինչպես տեղեկացնում է ermenihaber-ը, Քիրիշչին միջոցառման ավարտին լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ խոսել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում գյուղատնտեսական գործունեություն ծավալելու անհրաժեշտության մասին:

Նա մասնավորապես ասել է. «Հայկական օկուպացիան ավարտվել է. այդ օկուպացիայի հետ կապված մեր բազմաթիվ եղբայրներ լքել են այդ շրջանները: Մեր այդ եղբայրներին միայն «վերադարձեք ձեր հողերը» ասելը բավական չէ և իմաստ չի ունենա: Վերադառնալիս պետք է անպայման զբաղմունք լինի, որ կարողանան իրենց առօրյա կենսագործունեությունը շարունակել: Այդպիսի տարածաշրջանում ամենաառաջատար զբաղմունքը գյուղատնտեսական գործունեությունն է»:

Այնուհետև ևս մեկ անգամ շեշտելով, որ Ղարաբաղ վերադարձող մարդիկ իրենց կարիքները հոգալու համար պետք է որևէ արտադրական գործունեություն իրականացնեն, ասել է. «Եղբայր ու բարեկամ Ադրբեջանի համապատասխան նախարարների ու նախարարությունների հետ իրականացվելիք նախագծեր ունենք: Այդ նախագծերն այստեղի գյուղատնտեսական ոլորտի վերակառուցման հետ են կապված»:

Քարիշչին հայտնել է, որ պետք է աշխատանքներ տարվեն գյուղատնտեսության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հողագործությունը՝ իր տարբեր ուղղություններով, անասնապահությունը՝ խոշոր, մանր եղջերավոր անասուններ, թռչնաբուծությունը և այլն:

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել

Ձեզ գուցե հետաքրքրի