Սպորտ 4 տարի առաջ - 16:04 18-05-2022

Երբ երազանքը գերադասվում է փողից. Մբապեն տեղափոխվում է «Ռեալ»

Ամառային տրանսֆերային պատուհանը լինելու է վերջին տարիների ամենահնչեղը։ Էրլինգ Հալանդի՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունից հետո, 2-րդ խոշոր գործարքը մոտ է կայանալուն։

ՊՍԺ-ի աստղային հարձակվող Կիլիան Մբապեն ցանկանում է հենց այս ամռանը կատարել իր վաղեմի երազանքը՝ տեղափոխվել «արքայական» ակումբ։

Սենսիացիոն տեղեկություն է հրապարակել «L'Equipe»-ը. ըստ աղբյուրի՝ փարիզյան ակումբը ֆրանսիացուն ֆուտբոլի պատմության ամենաբարձր աշխատավարձն է առաջարկել՝ ամսական 4.7 միլիոն եվրո։ Կիլիանը, սակայն, մերժել է առաջարկը։

Ավելի վաղ իսպանական «AS»-ը հայտնել էր, որ Մբապեի տեղափոխության մասին «Ռեալը» կհայտարարի մայիսի 28-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո։

Այսպիսով, մայիսի 21-ին կայանալիք «Մեցի» հետ հանդիպումը վերջինն է դառնալու ՊՍԺ-ի գերաստղի համար։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ