Ներքին 4 տարի առաջ - 10:48 18-05-2022

Երևանում սկսվել է «ուրախ ավտոբուս» ոստիկանական հերթական շոուն. Իշխան Սաղաթելյան

«Երևանում սկսվել է «ուրախ ավտոբուս» ոստիկանական հերթական շոուն։ Կրկին հարյուրավոր քաղաքացիներ բերման են ենթարկվել։ Ոստիկանական հագուստով անհայտ ծագման երևույթները նույնիսկ մայթերով քայլող քաղաքացիներին են բերման ենթարկում»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը:

Նա հավելել է. «Բայց մենք գիտենք ի՞նչ ենք անում ու ինչի՞ համար։ Երեկ էլ էին ոստիկաններն այսպես վարվում։ Ու ի՞նչ ստացան դրա արդյունքում՝ տասնյակ հազարներով ցույց ու երթ Երևանի կենտրոնում։ Այսօր նույնն է լինելու։ Այսօր ավելի շատ ենք լինելու։

Սիրելի քաղաքացիներ, շարունակում ենք նույն ոգով։ Որախ ավտոբու՞ս են նստեցնում, պատուհաններից հնչեցրեք ձեր կոչը։ Ոստիկանական բաժանմունքնե՞ր են տանում, այնտեղ շարունակեք ձեր բողոքի ցույցը։ Դու՞րս եք գալիս բաժանմունքից, հենց տեղում անհնազանդության ակցիաներ իրականացրեք։

Մենք ենք իրավիճակի տերը։ Մենք ենք հիմա սրանց վարքագիծ թելադրում։ Եվ մենք ենք որոշելու ինչպիսի Հայաստանում պետք է ապրենք»։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում

Ձեզ գուցե հետաքրքրի