Ներքին Միտք 8 ամիս առաջ - 21:49 23-02-2026

ՔՊ-ի տգիտության և մանիպուլյացիաների հերթական «մաստեր կլասը»․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի չորս նվիրապետական աթոռ. Ամենայն Հայոց Կաթողիկոսություն (Էջմիածին), Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն (Անթիլիաս), Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություն և Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն։

Այս աթոռները ձևավորվել են դարեր առաջ, և Հարությունյանը պարտավոր էր դա սովորել ՀԱՅՈՑ պատմության դասերին (եթե, իհարկե, դասագրքերից այդ էջերն էլ չեն հասցրել հեռացնել)։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունն «Անթիլիասի պատրիարքություն» կոչելը կա՛մ բացարձակ տգիտություն է, կա՛մ Կաթողիկոսության կարգավիճակը պատրիարքության մակարդակի իջեցնելու ՔՊ-ական փորձ։

ՀՅԴ-ն Եկեղեցու իրավունքները պաշտպանել է միշտ՝ սկսած Օսմանյան և Ցարական կայսրությունների ժամանակներից։ Հիշեցնենք, որ 1903-ին, երբ ցարական իշխանությունը բռնագրավում էր եկեղեցապատկան գույքն ու փակում հայկական դպրոցները, հենց Դաշնակցությունն էր, որ զենքը ձեռքին կանգնեց Եկեղեցու կողքին։ Այդ պայքարի համար էր, որ օրվա Ամենայն Հայոց Կաթողիկոս Խրիմյան Հայրիկը ՀՅԴ-ին բնորոշեց որպես «Հայկական ասպետություն»։

Հարությունյանի պնդումը, թե 90-ականներին Դաշնակցությունը խանգարել է «աթոռների միավորմանը», պարզապես զուրկ է փաստական հիմքից։

Ինչպես ցարական և սովետական բռնապետությունների օրերին, այնպես էլ այսօր, երբ Հայաստանի գործող իշխանությունը թիրախավորում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Դաշնակցությունը եղել է և մնալու է նրա անսասան պաշտպանը։

Գիտեմ՝ դա ծանր ու ցավոտ եք տանում, բայց տգիտություն և էժան մանիպուլյացիաներ տարածելով արդյունքի չեք հասնելու»։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում

Ձեզ գուցե հետաքրքրի