Ուղիղ եթեր
Խոսք Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 18:25 17-05-2022

Մոտենում ենք «Դիմադրության» շարժման վերջին՝ ավարտական փուլին․ Ագնեսա Խամոյան

Ուշագրավ է, որ այս օրերին, երբ քաղաքում անհնազանդության ակցիաներ են իրականացվում, մի քանի տասնյակ հազարավոր մասնակիցներով երթեր են լինում, այսօր առավոտից բազմաթիվ փողոցներ են փակվել, մինչդեռ իշխաննության դարդուցավը ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելն է։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Ուզում եմ թարմացնել իշխանական պատգամավորների հիշողությունը և ասել, որ այդ մանդատը իրենք չեն տվել «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, այն պատգամավորներին, որոնց մանդատը զրկելու մասին են խոսում և ամենօրյա ռեժիմով այդ ցուցակ հրապարակում են։ Այդ մանդատը տվել է հայ ժողովուրդը։ Բացառապես, մեզ ձայն տված քաղաքացիները կարող են որոշել՝ մեզ զրկո՞ւմ են մանդատից, թե՞ չեն զրկում»։

Նա ընդգծեց, որ հիմա ամենակարևոր հարցը, որ դրված է իրենց առջև՝ «Դիմադրության» շարժումը ավարտական փուլին հասցնելն է․ «Դուք հիմա տեսնում եք, որ ակտիվ պրեցեսը ընթացքի մեջ է, մենք հիմա մոտենում ենք շարժման վերջին՝ ավարտական փուլին։ Մենք խորհրդարան վերադառնալու ենք այն օրակարգով, որը սպասարկելու է «Դիմադրության» շարժման օրակարգը։ Իշխանական պատգամավորներին խորհուրդ կտամ այդքան չանհանգստանալ մեր մանդատների մասին։ Ես հասկանում եմ, որ իրենց կյանքի միակ ձեռքբերումը, գործնական կամ անձնական, հենց այդ մանդատն է, որը տաք-տաք պահել են, բայց ուզում եմ հիասթափեցնել, վստահաբար՝ ուրբաթը շաբաթից շուրտ է գալու և իրենք շատ ավելի շուտ են զրկվելու մանդատից»:

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը