Արտաքին 4 տարի առաջ - 22:50 13-05-2022

Ռուսաստանը դադարեցնում է էլեկտրաէներգիայի մատակարարումը Ֆինլանդիա

Ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերության դուստր ձեռնարկությունը՝ RAO Nordic Oy-ը, մայիսի 14-ից դադարեցնում է էլեկտրաէներգիայի մատակարարումը Ֆինլանդիա՝ մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց չվճարելու պատճառով։

«Մենք հուսով ենք, որ իրավիճակը շուտով կկարգավորվի, և էլեկտրաէներգիայի առևտուրը Ռուսաստանի հետ կվերսկսվի»,- ասվում է RAO Nordic Oy-ի հայտարարության մեջ:

Ֆիննական էլեկտրացանցային Fingrid ընկերության ներկայացուցիչները նշել են, որ մատակարարումների դադարեցումն օգտվողների համար ընդհատումների չի հանգեցնի, քանի որ ընդհանուր սպառման միայն 10%-ն է ստացվում Ռուսաստանից։ Էլեկտրաէներգիայի պակասը կարելի է փոխհատուցել սեփական հզորություններով և Շվեդիայից ներմուծման ավելացմամբ, հավելել է ընկերությունը։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա