Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:15 13-05-2022

Ադրբեջանը ՄԻԵԴ-ում շուրջ 80 գործերով հերքում է գերեվարման փաստը. Սահակյան

ՄԻԵԴ-ում ընթացող գործերով Ադրբեջանը սկսել է ակտիվորեն տեղեկատվություն տրամադրել Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ. ներկայացվում են հիմնականում բժշկական տեղեկություններ, որոնք ամբողջովին չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

«Ավելին, նույնիսկ օբյեկտիվ տվյալներն են կեղծված, ինչպես օրինակ՝ հասակը։ Միեւնույն ժամանակ, շուրջ 80 գործերով հերքում են գերեվարման փաստը, փորձում են կեղծիքների միջոցով նույնականացման գործընթացի շփոթ ստեղծել, այսինքն՝ տեսանյութերում եղած մարդկանց հաճախ մատուցում են որպես ադրբեջանցիներ, ովքեր, ծաղրուծանակի ենթարկելու մտադրությունից ելնելով, հագել են հայկական համազգեստներ եւ խաղաղացել են, այսպես կոչված, հայերի դերեր, ինչը դարձյալ իրականությանը չի համապատասխանում։ Ուղղակի գործի են դրել իրենց կեղծարարական մեխանիզմը, փորձում են այս ճանապարհով մոլորեցնել միջազգային հանրությանը, այդ թվում՝ դատական ատյաններին»,- ասել է Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով՝ դրանք բացահայտելի խնդիրներ են, նախկինում էլ նման դեպքեր եղել են, եւ Եվրոպական դատարանն ընդունելի է համարել հայկական կողմի ներկայացրած ապացույցները եւ հաստատել, որ քրեական գործի նյութերը, փորձաքննությունները, բժշկական տեղեկատվությունները, տեսանյութերը իմիտացվում եւ կեղծվում են Ադրբեջանի կողմից։

«Կարծում եմ՝ նույն մարտահրավերը լինելու է նաեւ ՄԱԿ-ի արդարադատության դատարանում, ուղղակի բոլոր ֆրոնտներում պետք է խիստ պատրաստված լինել։ Այստեղ նաեւ անելիք ունեն Հայաստանի իրավապահ մարմինները, կարծում եմ՝ այլ գործերի վրա ժամանակ վատնելու առիթ չեն կարող ունենալ, լուրջ գործընթացներ են սպասվում եւ պետք է պրոֆեսիոնալիզմում եւ պատասխանատվությամբ գործել»։

Նշենք, որ ՄԻԵԴ-ում այս պահին շուրջ 300 զոհերի վերաբերյալ գործեր են քննվում հայկական կողմի դիմումների հիման վրա։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար