Ներքին 3 տարի առաջ - 15:22 09-12-2022

Հերքում են փաստը. սենյակում ամերիկյան կողմն էլ էր ներկա. Արմեն Գրիգորյանը պատասխանեց Հաջիևին

Վաշինգտոնում ադրբեջանական կողմի հետ անցկացված բանակցությունների սենյակում միայն հայկական կողմը չի եղել` ամերիկյան կողմն էլ է ներկա եղել. ԱԺ-ում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պատասխանելով պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին, անդրադարձել է Ալիևի օգնականի մեկնաբանությանը, թե «Գրիգորյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը»:

«Ինձ երբեմն թվում է` կան բաներ, որոնք հնարավոր չէ հերքել, որովհետև բազմաթիվ փաստական տվյալներ կան։ Բանակցություններն ընթացել են մի սենյակում, որտեղ միայն հայկական կողմը չի, որ եղել է. ամերիկյան կողմն էլ է եղել: Եվ կա արձանագրություն, որի մասին ադրբեջանական կողմը տեղյակ է։ Զարմանում եմ, որ հերքվում են փաստված բաները»,– ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` հայկական կողմը շարունակելու է աշխատել, որպեսզի ստեղծվեն մեխանիզմներ, որ Արցախի և Ադրբեջանի միջև քննարկում տեղի ունենա ԼՂ-ում ապրող հայերի անվտանգության և իրավունքների մասին։ Գրիգորյանը հավելեց, որ վերջին շրջանում միջազգային գործընկերների հետ աշխատանքներում նկատել են, որ նրանք էլ հետաքրքրված են այս ուղղությամբ աշխատանքները շարունակելու։ Գրիգորյանը հույս հայտնեց, որ կկարողանան հասնել իրենց նպատակներին։

Նա նաև նշեց, որ վաշինգտոնյան բանակցությունների ժամանակ հայկական կողմն իր հավանությունն է տվել այն հարցին, որ խաղաղության պայմանագրի կնքումն ու ԼՂ–ում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցերը պետք է տարանջատվեն։ Նրա խոսքով` այժմ, սակայն, երբ ԼՂ հարցով միջազգային մեխանիզմի վերաբերյալ որևէ հստակություն չկա, դժվար է հայկական կողմին խաղաղության պայմանագրի կնքելու հարցով առաջ գնալ։
ԱԽ քարտուղարը հավելեց, որ Ադրբեջանի մոտեցումը, թե Ղարաբաղի հարցը լուծված է, չի օգնում առաջ ընթանալ։ Նրա խոսքով` ԼՂ հարցն ադրբեջանական կողմը համար դարձել է «փիղը սենյակում», այսինքն` խնդիրը կա, սակայն փորձում են ձևացնել, որ այն չկա։

Նշենք, որ երեկ Արմեն Գրիգորյանը ասել էր, որ վաշինգտոնյան հանդիպումից հետո իր և Ադրբեջանի նախագահի օգնականի միջև համաձայնություն կար՝ ստեղծելու միջազգային մեխանիզմ, որպեսզի ԼՂ-ն և Ադրբեջանը քննարկեն ԼՂ հայերի անվտանգությունն ու իրավունքները։ Այսօր Հաջիևը հերքել է, թե նման բան է եղել։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին